00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ՀՀ–ն լայնամասշտաբ զորավարժություններ չի անցկացնում. Հարությունովի տեսակետը

© Photo : official site of MoD of RAԶինվորական
Զինվորական - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
Զինվորական
Բաժանորդագրվել
Դավիթ Հարությունովը երկու հնարավոր հանգուցալուծում է տեսնում` կա՛մ Հայաստանը գնալով ավելի ու ավելի կսահմանափակի իր ինքնուրույնությունը, կա՛մ կգնա միտումը կանգնեցնելու ուղով` նույնիսկ որոշակի բախման ռիսկով։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանը լայնամասշտաբ զորավարժությունների չի անցկացնում հնարավոր էսկալացիայից խուսափելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը։
Ապրիլի 30–ին Ադրբեջանի ՊՆ–ն հայտնեց, որ հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում, ստուգել բանակի մանևրելու ունակությունն ու հրամկազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։ Ադրբեջանը նաև պարբերաբար զորավարժություններ է իրականացնում իր հիմնական ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ։ Գրեթե միաժամանակ ՀՀ զինուժը Թբիլիսիում մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Իսկ ապրիլի սկզբին հայ-իրանական զորավարժություններ եղան` սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու սցենարով, բայց կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները զորավարժություններն անցկացրին իրենց տարածքում։
«Լայնամասշտաբ զորավարժությունները նաև քաղաքական դեմարշ են, և ես չեմ բացառում, որ հայկական կողմը մտավախություն ունի, որ դա կառաջացնի Ադրբեջանի ինչ–որ արձագանք, էսկալացիա և այլն։ Այսինքն` համարում է, որ լայնածավալ զորավարժությունները կարող են ռիսկ առաջացնել, որ Ադրբեջանը կօգտագործի առիթը էսկալացիա իրականացնելու համար»,– ասաց փորձագետը` հավելելով, որ լայնածավալ զորավարժություններով շատ հաճախ քողարկում են իրական մարտական գործողությունների պատրաստությունները, ինչը Ադրբեջանը վերջին 5 տարվա ընթացքում մի քանի անգամ կիրառել է ՀՀ–ի դեմ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի անցկացրած զորավարժություններին, Հարությունովի գնահատմամբ, դրանք արդյունավետ են հիմնականում Թուրքիայի հետ համատեղ անցկացնելու դեպքում, քանի որ այլ երկրների հետ Ադրբեջանի զինուժը չունի ինտեգրման ու փոխգործակցության այն մակարդակը, որը կա Թուրքիայի հետ։
«Իրենք նաև բացահայտ են ասում, որ մեկ բանակ ձևավորելու մտադրություն ունեն, նման թեզ եղել է հենց թուրքական կողմից»,– նշեց փորձագետը` միաժամանակ հավելելով, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը նման գործընկեր չունի, ինչը թերևս լայնածավալ զորավարժություններ չանցկացնելու ևս մեկ պատճառ է։
Շարունակելով ՀՀ իշխանությունների` հնարավոր էսկալացիայից խուսափելու նպատակով զգուշավորություն դրսևորելու թեման` Հարությունովն ընդգծեց, որ հարցը չի սահմանափակվում միայն զորավարժություններով։ Ադրբեջանի կարծիքը հաշվի է առնվում նաև շատ այլ բնագավառներում, այդ թվում` ՀՀ ներքին օրակարգերում։ Եվ խնդիրները գնալով ավելանում են։
«Այստեղ երկու ճանապարհ կա`կա՛մ այդ տենդենցը կշարունակվի, և Հայաստանը գնալով ավելի ու ավելի կսահմանափակի իր ինքնուրույնությունը, կա՛մ ինչ–որ փուլում հայկական կողմը պետք է գնա այդ տենդենցը կանգնեցնելու ուղով` նույնիսկ որոշակի բախման ռիսկով»,– նշեց փորձագետը։
Հարությունովը դժվարացավ կանխատեսել, թե այդ երկու ճանապարհներից որը կընտրի մեր երկիրը, և ինչով դա կավարտվի։
Լրահոս
0