https://arm.sputniknews.ru/20250505/inchu-e-argelvel-adrbejanci-patgamavvori-mutqy-rusastan-88614580.html
Ինչո՞ւ է արգելվել ադրբեջանցի պատգամավորի մուտքը Ռուսաստան. աղբյուր
Ինչո՞ւ է արգելվել ադրբեջանցի պատգամավորի մուտքը Ռուսաստան. աղբյուր
Sputnik Արմենիա
Կիրառված միջոցը կրում է բացառապես անձնական բնույթ և չի ազդում Ադրբեջանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերություններ զարգացնելու անփոփոխ կուրսի վրա։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T19:03+0400
2025-05-05T19:03+0400
2025-05-05T19:08+0400
ադրբեջան
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
անցանկալի անձ
ազեր բադամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88580110_0:0:800:451_1920x0_80_0_0_f9ece325f263da101581e6e49028e074.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ադրբեջանի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան՝ իր հակառուսական արտահայտությունների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղեկացված աղբյուրը։Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 4-ին։ Բադամովի մուտքն արգելվել է «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների հիման վրա։ Հիմք է հանդիսացել պատգամավորի բազմիցս արված հայտարարությունները, որոնք հակառուսական և ռուսատյաց բնույթ էին կրում։Աղբյուրը շեշտել է, որ Ռուսաստանը, որպես կանոն, «ստոպ-լիստերի» պրակտիկա չի կիրառում բարեկամ պետությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Սակայն հիշեցրել է, որ նմանատիպ միջոցներ նախկինում կիրառվել էին Ադրբեջանի կողմից, այդ թվում՝ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի նկատմամբ։Նա նաև նշել է, որ Մոսկվան ճիշտ է համարում նման հարցերը լուծել դիվանագիտական խողովակներով, այլ ոչ թե ԶԼՄ–ների միջոցով։Կիրառված միջոցը, ըստ լավատեղյակ աղբյուրի, կրում է բացառապես անձնական բնույթ և չի ազդում Ադրբեջանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերություններ զարգացնելու` Ռուսաստանի անփոփոխ կուրսի վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88580110_22:0:790:576_1920x0_80_0_0_46b2d34a1beeb4e60cfcd3a585101ea1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), անցանկալի անձ, ազեր բադամով
ադրբեջան, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), անցանկալի անձ, ազեր բադամով
Ինչո՞ւ է արգելվել ադրբեջանցի պատգամավորի մուտքը Ռուսաստան. աղբյուր
19:03 05.05.2025 (Թարմացված է: 19:08 05.05.2025) Կիրառված միջոցը կրում է բացառապես անձնական բնույթ և չի ազդում Ադրբեջանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերություններ զարգացնելու անփոփոխ կուրսի վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ադրբեջանի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան՝ իր հակառուսական արտահայտությունների պատճառով։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղեկացված աղբյուրը։
Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 4-ին։
Բադամովի մուտքն արգելվել է «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների հիման վրա։ Հիմք է հանդիսացել պատգամավորի բազմիցս արված հայտարարությունները, որոնք հակառուսական և ռուսատյաց բնույթ էին կրում։
Աղբյուրը շեշտել է, որ Ռուսաստանը, որպես կանոն, «ստոպ-լիստերի» պրակտիկա չի կիրառում բարեկամ պետությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Սակայն հիշեցրել է, որ նմանատիպ միջոցներ նախկինում կիրառվել էին Ադրբեջանի կողմից, այդ թվում՝ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի նկատմամբ։
Նա նաև նշել է, որ Մոսկվան ճիշտ է համարում նման հարցերը լուծել դիվանագիտական խողովակներով, այլ ոչ թե ԶԼՄ–ների միջոցով։
Կիրառված միջոցը, ըստ լավատեղյակ աղբյուրի, կրում է բացառապես անձնական բնույթ և չի ազդում Ադրբեջանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերություններ զարգացնելու` Ռուսաստանի անփոփոխ կուրսի վրա։