00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանն ԱԶԲ–ից պահանջել է կրճատել Պակիստանի ֆինանսավորումը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՀնդկաստանի դրոշը
Հնդկաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
Հնդկաստանի դրոշը
Բաժանորդագրվել
Բանկը ներդրումներ է անում Պակիստանի էներգետիկայի, պարենային անվտանգության, տրանսպորտի և սոցիալական ոլորտներում:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հնդկաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) պահանջել է կրճատել Պակիստանի ֆինանսավորման ծավալները: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ–ի տվյալներով՝ Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը համապատասխան պահանջը հնչեցրել է ԱԶԲ-ի նախագահ Մասատո Կանդայի հետ հանդիպման ժամանակ: Բանակցությունները տեղի են ունեցել Միլանում բանկի 58-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակում:
Նշվում է, որ Պակիստանի հարցը օրակարգի կետերից մեկն է եղել։ ԱԶԲ-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` բանկը ներդրումներ է անում Պակիստանի զարգացման մեջ` էներգետիկա, պարենային անվտանգություն, տրանսպորտ և սոցիալական ոլորտ:
2024 թվականի վերջի դրությամբ երկիրը ԱԶԲ-ից ստացել է 764 վարկ, դրամաշնորհ և տեխնիկական աջակցության փաթեթ՝ ընդհանուր 43,4 միլիարդ դոլար արժողությամբ: Աղբյուրները նաև հայտնել են, որ Հնդկաստանը մտադիր է դիմել փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբին (FATF)՝ առաջարկելով Պակիստանին կրկին ներառել «մոխրագույն ցուցակում»՝ այն երկրների ցանկում, որոնք սպառնալիք են ներկայացնում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման ոլորտում: Պակիստանն այս ցուցակում էր 2018-ից 2022 թվականներին։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:
Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները:
Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ
Լրահոս
0