https://arm.sputniknews.ru/20250505/hh-sahmanamerdz-bnakavajrerum-2-254-bnakaranajin-gvortsarq-e-katarvel-88611340.html
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 2 254 բնակարանային գործարք է կատարվել
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 2 254 բնակարանային գործարք է կատարվել
Sputnik Արմենիա
Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և ծրագրի նոր շահառուների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T17:26+0400
2025-05-05T17:26+0400
2025-05-05T17:32+0400
հայաստան
սահմանամերձ գյուղեր
տուն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/40010267_0:84:1601:984_1920x0_80_0_0_70ef646dbf982a8e0e46510a56a4359b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 2025 թ. մայիսի 1–ի դրությամբ 2 254 բնակարանային գործարք է կատարվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022–2025 թթ. ծրագրի ցուցանիշները։Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցելու նոր չափանիշների սահմանմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը:Խորհրդակցության ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին, պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:Հիշեցնենք` սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուներին հնարավորություն է տրվում հիփոթեքային վարկավորմամբ տուն կառուցել պետության աջակցությամբ (16 մլն դրամի շրջանակում)։2024 թ. հուլիսին Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա մեծ դիմելիության պատճառով ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց։ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։ Ծրագիրը վերականգվեց 6 ամիս անց և ընդլայնվեց ևս 400 հայտով, սակայն միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերում, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/40010267_88:0:1511:1067_1920x0_80_0_0_210661a21ca8436257e5a0f9150f4077.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանամերձ գյուղեր, տուն, նիկոլ փաշինյան
հայաստան, սահմանամերձ գյուղեր, տուն, նիկոլ փաշինյան
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 2 254 բնակարանային գործարք է կատարվել
17:26 05.05.2025 (Թարմացված է: 17:32 05.05.2025) Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և ծրագրի նոր շահառուների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 2025 թ. մայիսի 1–ի դրությամբ 2 254 բնակարանային գործարք է կատարվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022–2025 թթ. ծրագրի ցուցանիշները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցելու նոր չափանիշների սահմանմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը:
«Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցության ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին, պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:
Հիշեցնենք` սահմանամերձ գյուղական բնակավայրերում
բնակապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուներին հնարավորություն է տրվում հիփոթեքային վարկավորմամբ տուն կառուցել պետության աջակցությամբ (16 մլն դրամի շրջանակում)։
2024 թ. հուլիսին Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա մեծ դիմելիության պատճառով ծրագիրը
ժամանակավորապես դադարեցվեց։ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել էր, որ 2000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։ Ծրագիրը
վերականգվեց 6 ամիս անց և ընդլայնվեց ևս 400 հայտով, սակայն միայն Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերում, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղում: