https://arm.sputniknews.ru/20250504/gazaji-hatvatsi-hivandanvocnerum-sparvum-en-vareliqi-pasharnery-88583828.html
Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվում են վառելիքի պաշարները
Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվում են վառելիքի պաշարները
Sputnik Արմենիա
Վառելիքի մատակարարման արգելափակումը կհանգեցնի հիվանդանոցների աշխատանքի դադարեցման։ 04.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-04T18:32+0400
2025-05-04T18:32+0400
2025-05-04T18:34+0400
իսրայել
գազայի հատված
հիվանդանոց
վառելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67700538_0:67:1280:787_1920x0_80_0_0_8089917c1e9fbef672a06bb6f01b316e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գազայի հատվածի հիվանդանոցներում վառելիքի պաշարները սպառվում են։ Այս մասին հայտարարել է ոլորտի առողջապահության նախարարությունը։Ապրիլի վերջին պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ 38 հիվանդանոցներից միայն 20-ն են մասամբ գործում։ Նա նշել էր, որ անցակետի փակումը խորացնում է ոլորտի աղետալի վիճակը և հատկապես ծանր է անդրադառնում հիվանդանոցների վրա:Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67700538_72:0:1209:853_1920x0_80_0_0_5e9553c5ddf3d0df8aca742e770db05f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, հիվանդանոց, վառելիք
իսրայել, գազայի հատված, հիվանդանոց, վառելիք
Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվում են վառելիքի պաշարները
18:32 04.05.2025 (Թարմացված է: 18:34 04.05.2025) Վառելիքի մատակարարման արգելափակումը կհանգեցնի հիվանդանոցների աշխատանքի դադարեցման։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գազայի հատվածի հիվանդանոցներում վառելիքի պաշարները սպառվում են։ Այս մասին հայտարարել է ոլորտի առողջապահության նախարարությունը։
«Հիվանդանոցներում վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը երեք օր... Վառելիքի մատակարարման արգելափակումը կհանգեցնի նրան, որ հիվանդանոցները կդադարեն աշխատանքը, ինչն ապահովվում է էլեկտրագեներատորների հաշվին», - ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի վերջին պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ 38 հիվանդանոցներից միայն 20-ն են մասամբ գործում։ Նա նշել էր, որ անցակետի փակումը խորացնում է ոլորտի աղետալի վիճակը և հատկապես ծանր է անդրադառնում հիվանդանոցների վրա:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը
վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։