https://arm.sputniknews.ru/20250503/ukrainaji-zu-i-masnakcutjuny-haghtanaki-tvonakatarutjany-srbapghtsutjun-e-peskvov-88563797.html
Ուկրաինայի ԶՈւ-ի մասնակցությունը Հաղթանակի տոնակատարությանը սրբապղծություն է. Պեսկով
Ուկրաինայի ԶՈւ-ի մասնակցությունը Հաղթանակի տոնակատարությանը սրբապղծություն է. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի խոսնակը Ուկրաինայի իշխանություններին կրկին մեղադրել է նեոնացիզմի մեջ՝ հայտարարելով, որ նմանատիպ գաղափարախոսություն է ընկած Կիևի ներկայիս ռեժիմի հիմքում: 03.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-03T18:45+0400
2025-05-03T18:45+0400
2025-05-03T18:45+0400
դմիտրի պեսկով
լոնդոն
ուկրաինա
նացիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86394410_0:0:3052:1717_1920x0_80_0_0_7abb1ea937d2277683ee2c49c145e0ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող միջնորդի դերի հավակնել ուկրաինական կարգավորման հարցում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով՝ Լոնդոնը հակամարտության չեզոք մասնակից չէ, ինչն անհրաժեշտ պայման է միջնորդական առաքելության համար:«Անկեղծ ասած, Լոնդոնը մինչև օրս առանձնապես միջնորդի դերի չի հավակնել։ Միջնորդ կարող է լինել մեկը, ով հավասար հեռավորություն ունի հակամարտության մասնակիցների նկատմամբ: Լոնդոնն այդպիսին չէ և չի կարող լինել»,-նշել է Պեսկովը։Նա նաև խստորեն քննադատել է բրիտանական իշխանությունների որոշումը՝ հրավիրել ուկրաինացի զինվորականներին մասնակցելու նացիստական Գերմանիայի դեմ Հաղթանակի 80-ամյակին նվիրված լոնդոնյան շքերթին: Ուկրաինայի Զինված ուժերի մասնակցությունը միջոցառմանը Պեսկովն անվանել է սրբապղծություն և անհարգալից վերաբերմունք Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացիների հիշատակի նկատմամբ:Կրեմլի խոսնակը Ուկրաինայի իշխանություններին կրկին մեղադրել է նեոնացիզմի մեջ՝ հայտարարելով, որ նմանատիպ գաղափարախոսություն է ընկած Կիևի ներկայիս ռեժիմի հիմքում: Նա նաև մեկնաբանել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին ՌԴ առաջարկից Կիևի հրաժարվելը:«Ռուսաստանի առաջարկին ուղիղ պատասխանելուն ռեժիմի անպատրաստ լինելը հստակ ցույց է տալիս, որ այսօրվա Կիևի ռեժիմի գաղափարական հիմքը նեոնացիզմն է։ Եվ նացիզմի դեմ հաղթանակը, ըստ ամենայնի, նրանց համար տոն չէ»- ընդգծել է Պեսկովը։Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանվում է հրադադարի ռեժիմ: Նման հրադադար արդեն հայտարարվել էր Զատկի օրերին, այն գործել է ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր: Չնայած Ուկրաինայի համաձայնությանը, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Զատկի հրադադարի գործողության ընթացքում է 4,9 հազար խախտում է գրանցվել ուկրաինական ուժերի կողմից:
լոնդոն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86394410_0:0:2732:2048_1920x0_80_0_0_179a6bf96d1910df2e2ba9165a2b20d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, լոնդոն, ուկրաինա, նացիզմ
դմիտրի պեսկով, լոնդոն, ուկրաինա, նացիզմ
Ուկրաինայի ԶՈւ-ի մասնակցությունը Հաղթանակի տոնակատարությանը սրբապղծություն է. Պեսկով
Կրեմլի խոսնակը Ուկրաինայի իշխանություններին կրկին մեղադրել է նեոնացիզմի մեջ՝ հայտարարելով, որ նմանատիպ գաղափարախոսություն է ընկած Կիևի ներկայիս ռեժիմի հիմքում:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող միջնորդի դերի հավակնել ուկրաինական կարգավորման հարցում: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Լոնդոնը հակամարտության չեզոք մասնակից չէ, ինչն անհրաժեշտ պայման է միջնորդական առաքելության համար:
«Անկեղծ ասած, Լոնդոնը մինչև օրս առանձնապես միջնորդի դերի չի հավակնել։ Միջնորդ կարող է լինել մեկը, ով հավասար հեռավորություն ունի հակամարտության մասնակիցների նկատմամբ: Լոնդոնն այդպիսին չէ և չի կարող լինել»,-նշել է Պեսկովը։
Նա նաև խստորեն քննադատել է բրիտանական իշխանությունների որոշումը՝ հրավիրել ուկրաինացի զինվորականներին մասնակցելու նացիստական Գերմանիայի դեմ Հաղթանակի 80-ամյակին նվիրված լոնդոնյան շքերթին: Ուկրաինայի Զինված ուժերի մասնակցությունը միջոցառմանը Պեսկովն անվանել է սրբապղծություն և անհարգալից վերաբերմունք Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացիների հիշատակի նկատմամբ:
«Հաղթանակի օրվա տոնակատարությանը նեոնացիստական տարրերի հետևորդներին և նեոնացիստներին բացեիբաց հերոսացնողներին հրավիրելը բրիտանացի վետերանների նկատմամբ պարզապես անհարգալից վերաբերմունք չէ։ Դա, ռուսերեն ասած, սրբապղծություն է»,-ասել է նա լրագրողներին։
Կրեմլի խոսնակը Ուկրաինայի իշխանություններին կրկին մեղադրել է նեոնացիզմի մեջ՝ հայտարարելով, որ նմանատիպ գաղափարախոսություն է ընկած Կիևի ներկայիս ռեժիմի հիմքում: Նա նաև մեկնաբանել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին ՌԴ առաջարկից Կիևի հրաժարվելը:
«Ռուսաստանի առաջարկին ուղիղ պատասխանելուն ռեժիմի անպատրաստ լինելը հստակ ցույց է տալիս, որ այսօրվա Կիևի ռեժիմի գաղափարական հիմքը նեոնացիզմն է։ Եվ նացիզմի դեմ հաղթանակը, ըստ ամենայնի, նրանց համար տոն չէ»- ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանվում է հրադադարի ռեժիմ: Նման հրադադար արդեն
հայտարարվել էր Զատկի օրերին, այն գործել է ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր: Չնայած Ուկրաինայի համաձայնությանը, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Զատկի հրադադարի գործողության ընթացքում է 4,9 հազար խախտում է գրանցվել ուկրաինական ուժերի կողմից: