00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ն և Հնդկաստանը քննարկել են Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հարաբերությունների սրումը

© Sputnik / Алексей МайшевՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2025
Բաժանորդագրվել
Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ երկկողմ հիմքով:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկա-պակիստանյան հարաբերությունների սրումը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական փոխգործակցության արդիական հարցերը, ինչպես նաև Փեհելգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրումը»,-ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում նշել են, որ Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի իշխանությունների միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ երկկողմ հիմքով, 1972 թվականի Սիմլայի համաձայնագրի և 1999 թվականի Լահորի հռչակագրի դրույթների համաձայն:
«Նախարարները քննարկել են բարձր և բարձրագույն մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը»,- եզրափակել են նախարարությունում:
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Փեհելգամ քաղաքի մոտ ահաբեկիչների հարձակումից հետո: Մի քանի զինված անձինք զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ են բացել Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է Ռուսաստանում արգելված «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և նեպալի մեկ քաղաքացի:
Լրահոս
0