https://arm.sputniknews.ru/20250503/qp-um-yndvzman-mets-aliq-e-hasunanum-sharqerum-gzhvats-en-hraparak-88548239.html
ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գժված են. «Հրապարակ»
ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գժված են. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետի հետ կապված սկանդալի լուծումն առայժմ թողնվել է Երևանի... 03.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-03T10:39+0400
2025-05-03T10:39+0400
2025-05-03T11:04+0400
երևանի ավագանի
սկանդալ
նոր նորքի թաղապետարան
ծեծկռտուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/02/88540849_0:64:960:604_1920x0_80_0_0_74c34ecdf694f91635ee10fb9acde1ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՔՊ-ում կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը ՔՊ–ի և «Հանրապետություն» խմբակցության միջև, գրում է «Հրապարակը»։Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ինչ արել է, ճիշտ է արել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/02/88540849_107:0:960:640_1920x0_80_0_0_a36c098d869b330b9b9914722e1edd58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի ավագանի, սկանդալ, նոր նորքի թաղապետարան, ծեծկռտուք
երևանի ավագանի, սկանդալ, նոր նորքի թաղապետարան, ծեծկռտուք
ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գժված են. «Հրապարակ»
10:39 03.05.2025 (Թարմացված է: 11:04 03.05.2025) Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետի հետ կապված սկանդալի լուծումն առայժմ թողնվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՔՊ-ում կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը ՔՊ–ի և «Հանրապետություն» խմբակցության միջև, գրում է «Հրապարակը»։
«Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ և, իբրև թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որեւէ հստակ բան նրան չեն պատասխանել: ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, և հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում
ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած
Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա
ազատ արձակվեց։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո
քրեական վարույթ նախաձեռնվեց մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով։ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում
Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ինչ արել է, ճիշտ է արել։