00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նովոռոսիյսկում բնակելի շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքները․ տեսանյութ

Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է 47 անօդաչու թռչող սարք:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Նովոռոսիյսկում բնակելի շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է հինգի, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն: Հրապարակվել է նաև խաղաղ բնակիչների վրա հարձակման հետևանքների տեսանյութը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նովոռոսիյսկի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով անցած գիշեր վնասվել է երեք բազմաբնակարան շենք, ինչպես նաև հացահատիկի տերմինալի երեք ամբար: Սահմանվել է արտակարգ դրություն։
«Կիևի ռեժիմի գիշերային հարձակման հետևանքով վնասվել են «Ավրորա» բնակելի համալիրի և Սուվորովսկայա փողոցի բազմաբնակարան բնակելի շենքերը։ Այս պահին հայտնի է տարբեր աստիճանի ծանրության հինգ տուժածների մասին, նրանց թվում երկու երեխա կա: Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում»,-գրել է Կրավչենկոն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ վնասվածքներ կան Նովոռոսիյսկի Արևելյան շրջանի մասնավոր հատվածում: Կրավչենկոն նշել է, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, անհրաժեշտության դեպքում ժամանակավոր տեղակայման կետեր կբացվեն:
«Կազմակերպվել են վնասի որոշման և տուժածներին օգնություն ցուցաբերելու խմբեր»,-հստակեցրել է քաղաքապետը:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է 47 անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0