https://arm.sputniknews.ru/20250503/mvoldvovan-nacizmic-azatagrelu-hamar-zvohvats-zinvvorneri-atshjunneri-taghman-ararvoghutjuny-88554691.html
Մոլդովան նացիզմից ազատագրելու համար զոհված զինվորների աճյունների թաղման արարողությունը
Մոլդովան նացիզմից ազատագրելու համար զոհված զինվորների աճյունների թաղման արարողությունը
Sputnik Արմենիա
«Շերպենիի պլացդարմ» հուշահամալիրը բացվել է 2004 թվականի օգոստոսի 22-ին, այն գտնվում է Քիշնևից 70 կմ հեռու։ 03.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-03T13:48+0400
2025-05-03T13:48+0400
2025-05-03T13:48+0400
մոլդովա
նացիզմ
աճյուն
տեսանյութեր
տեսանյութ
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/03/88551151_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b47bfd03f4218cf9c93a1908d93a7315.jpg
Մոլդովան նացիզմից ազատագրելու համար զոհված զինվորների աճյունների թաղման արարողությունը ընթանում է Շերպենիի ռազմահենակետում, որտեղ կատաղի մարտեր են ընթացել 1944 թվականի գարնանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:Արարողությանը ներկա է Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հաղթանակ» դաշինքի և Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչներ:Շերպենիի հենակետը, որը գտնվում է Դնեստր գետի աջ ափին՝ Շերպենի գյուղի մոտակայքում, առանցքային դեր է խաղացել 1944 թվականի ապրիլին տարածաշրջանի ազատագրման գործում՝ շնորհիվ Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատների խորհրդային զորքերի: 1985 թվականին, խորհրդային զինվորների զանգվածային գերեզմանի հայտնաբերումից հետո, որոշվեց ռազմական փառքի հուշահամալիր ստեղծել։«Շերպենիի պլացդարմ» հուշահամալիրը բացվել է 2004 թվականի օգոստոսի 22-ին, այն գտնվում է Քիշնևից 70 կմ հեռու։ Մոլդովան ֆաշիզմից ազատագրած զինվորների աճյունների որոնումն ու վերահուղարկավորումը շարունակվում է մինչ օրս։Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Մոլդովան խորհրդային առաջին հանրապետություններից մեկը դարձավ, որն իր վրա վերցրեց թշնամու հարվածը։ 1941 թվականի հունիսի 22-ի գիշերը նացիստների և նրանց դաշնակիցների (որոնց թվում էին Ռումինիան և Հունգարիան) ավիացիան սկսեց հարձակումներ իրականացնել Մոլդովական ԽՍՀ տարածքում։ Նացիստական օկուպացիայի ընթացքում կտտանքների է ենթարկվել հանրապետության յուրաքանչյուր 10-րդ բնակիչը՝ 207 հազար մարդ, որոնցից 23 հազարը մահացել են։Մոլդովայում օկուպացիայի առաջին երկու տարվա ընթացքում սովից և հիվանդություններից մահացել է մոտ 200 հազար մարդ, այնտեղ ստեղծվել է 49 համակենտրոնացման ճամբար։ Մոտ 400 հազար մոլդովացիներ կռվել են Կարմիր բանակի կազմում, նրանցից 250 հազարի սխրանքները արժանացել են պարգևների, 19 մարդ դարձել է Խորհրդային Միության հերոս։
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Церемония захоронения останков солдат, погибших за освобождение Молдавии от нацизма, проходит на Шерпенском плацдарме, где шли ожесточённые бои весной 1944-го
Sputnik Արմենիա
Церемония захоронения останков солдат, погибших за освобождение Молдавии от нацизма, проходит на Шерпенском плацдарме, где шли ожесточённые бои весной 1944-го
2025-05-03T13:48+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/03/88551151_251:0:1691:1080_1920x0_80_0_0_b5374baadca5a339c3b253350d752b75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, նացիզմ, աճյուն, տեսանյութեր, տեսանյութ, հայրենական մեծ պատերազմ, видео
մոլդովա, նացիզմ, աճյուն, տեսանյութեր, տեսանյութ, հայրենական մեծ պատերազմ, видео
Մոլդովան նացիզմից ազատագրելու համար զոհված զինվորների աճյունների թաղման արարողությունը
«Շերպենիի պլացդարմ» հուշահամալիրը բացվել է 2004 թվականի օգոստոսի 22-ին, այն գտնվում է Քիշնևից 70 կմ հեռու։
Մոլդովան նացիզմից ազատագրելու համար զոհված զինվորների աճյունների թաղման արարողությունը ընթանում է Շերպենիի ռազմահենակետում, որտեղ կատաղի մարտեր են ընթացել 1944 թվականի գարնանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Արարողությանը ներկա է Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հաղթանակ» դաշինքի և Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչներ:
Շերպենիի հենակետը, որը գտնվում է Դնեստր գետի աջ ափին՝ Շերպենի գյուղի մոտակայքում, առանցքային դեր է խաղացել 1944 թվականի ապրիլին տարածաշրջանի ազատագրման գործում՝ շնորհիվ Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատների խորհրդային զորքերի: 1985 թվականին, խորհրդային զինվորների զանգվածային գերեզմանի հայտնաբերումից հետո, որոշվեց ռազմական փառքի հուշահամալիր ստեղծել։
«Շերպենիի պլացդարմ» հուշահամալիրը բացվել է 2004 թվականի օգոստոսի 22-ին, այն գտնվում է Քիշնևից 70 կմ հեռու։ Մոլդովան ֆաշիզմից ազատագրած զինվորների աճյունների որոնումն ու վերահուղարկավորումը շարունակվում է մինչ օրս։
Վերջին տարիներին Մոլդովայում բազմիցս փորձեր են արվել սահմանափակել Հաղթանակի օրվա տոնակատարությունները և արգելել Գեորգիևյան ժապավենի օգտագործումը: Չնայած դրան, հազարավոր քաղաքացիներ ամեն տարի մասնակցում են այդ օրվան նվիրված տոնական միջոցառումներին։
Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Մոլդովան խորհրդային առաջին հանրապետություններից մեկը դարձավ, որն իր վրա վերցրեց թշնամու հարվածը։ 1941 թվականի հունիսի 22-ի գիշերը նացիստների և նրանց դաշնակիցների (որոնց թվում էին Ռումինիան և Հունգարիան) ավիացիան սկսեց հարձակումներ իրականացնել Մոլդովական ԽՍՀ տարածքում։ Նացիստական օկուպացիայի ընթացքում կտտանքների է ենթարկվել հանրապետության յուրաքանչյուր 10-րդ բնակիչը՝ 207 հազար մարդ, որոնցից 23 հազարը մահացել են։
Մոլդովայում օկուպացիայի առաջին երկու տարվա ընթացքում սովից և հիվանդություններից մահացել է մոտ 200 հազար մարդ, այնտեղ ստեղծվել է 49 համակենտրոնացման ճամբար։ Մոտ 400 հազար մոլդովացիներ կռվել են Կարմիր բանակի կազմում, նրանցից 250 հազարի սխրանքները արժանացել են պարգևների, 19 մարդ դարձել է Խորհրդային Միության հերոս։