https://arm.sputniknews.ru/20250503/hhin-ev-rdin-bacahajt-u-kvoptvoren-pvordzum-en-mimjancic-vanel-u-gzhtecnel-kvopirkin-88564201.html
ՀՀ–ին և ՌԴ–ին բացահայտ ու կոպտորեն փորձում են միմյանցից վանել ու գժտեցնել. Կոպիրկին
ՀՀ–ին և ՌԴ–ին բացահայտ ու կոպտորեն փորձում են միմյանցից վանել ու գժտեցնել. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն... 03.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-03T19:08+0400
2025-05-03T19:08+0400
2025-05-03T20:00+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
սերգեյ կոպիրկին
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85454732_0:27:1500:871_1920x0_80_0_0_35c203c7160c9cc184151bac430d6284.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանին և Ռուսաստանին բացահայտ ու կոպտորեն փորձում են միմյանցից վանել, գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Այս մասին «168 ժամ»-ին տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները:«Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին»,–ասել է Կոպիրկինը։Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անընդհատ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:Կոպիրկինը շեշտել է, որ երկու երկրների ղեկավարները անմիջական կապ են պահպանում, պարբերաբար զանգահարում են միմյանց։ Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։«Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները»,–ասել է նա։ Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը, շեշտել է Կոպիրկինը։ «3+3» հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում. Կոպիրկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/04/85454732_84:0:1417:1000_1920x0_80_0_0_9178c8d44cd684db982740e3ea4d90c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սերգեյ կոպիրկին, հայաստան
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սերգեյ կոպիրկին, հայաստան
ՀՀ–ին և ՌԴ–ին բացահայտ ու կոպտորեն փորձում են միմյանցից վանել ու գժտեցնել. Կոպիրկին
19:08 03.05.2025 (Թարմացված է: 20:00 03.05.2025) Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանին և Ռուսաստանին բացահայտ ու կոպտորեն փորձում են միմյանցից վանել, գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Այս մասին
«168 ժամ»-ին տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով այն հարցին, թե որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները:
«Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին»,–ասել է Կոպիրկինը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անընդհատ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:
«Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության միջոցով»,–ասել է նա։
Կոպիրկինը շեշտել է, որ երկու երկրների ղեկավարները անմիջական կապ են պահպանում, պարբերաբար զանգահարում են միմյանց։ Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
«Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները»,–ասել է նա։
Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը, շեշտել է Կոպիրկինը։