00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հաղթանակի 80 լույսերը». Հայաստանը միջազգային հիշատակի նախագիծ է սկսում

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2025
Բաժանորդագրվել
Նախագիծը շարունակվելու է ողջ հոբելյանական տարվա ընթացքում: Դրա եզրափակչում նախատեսվում է վավերագրական ֆիլմ ստեղծել տարբեր քաղաքներում հավաքված նյութերից։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հայաստանը կդառնա այն երկրներից մեկը, որոնք միավորում են երիտասարդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հաղթանակի 80 լույսերը» միջազգային նախագծի շրջանակում: Նախաձեռնողներն են Ռուս-հայկական երիտասարդական միությունը և Եվրասիական երիտասարդական ասամբլեան:
Նախագծի նպատակն է պահպանել պատերազմի մասնակիցների սխրանքների հիշատակը, ընդգծել հայ ժողովրդի և մյուս ժողովուրդների ներդրումը հաղթանակի գործում, ինչպես նաև պատմական ժառանգությունը փոխանցել նոր սերունդներին: Ակցիաներին կմասնակցեն ԵԱՏՄ, ԱՊՀ, հետխորհրդային տարածքի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողությունը կիսող այլ երկրների երիտասարդներ:
Ծրագրի շրջանակներում 80 քաղաքներում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ ուսանողական, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Մասնակիցները կստեղծեն տեսանյութեր, որոնք պատասխանում են «Ի՞նչ տվեց մեզ Հաղթանակը» և «Ի՞նչ է նշանակում Հաղթանակը մեզ համար» հարցերին՝ օգտագործելով Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշները: Որոշ քաղաքներում Կարմիր աստղեր կհայտնվեն, իսկ երեկոյան «Հաղթանակի 80 լույսերը» գրությամբ մոմեր կվառվեն:
Նախագիծը շարունակվելու է ողջ հոբելյանական տարվա ընթացքում: Դրա եզրափակչում նախատեսվում է տարբեր քաղաքներում հավաքված նյութերից վավերագրական ֆիլմ ստեղծել։ Այն կարտացոլի ժամանակակից երիտասարդության վերաբերմունքը պատերազմի հիշատակին, դրա ընկալումը ստեղծագործության՝ պոեզիա, երաժշտության, պարի միջոցով:
Համակարգող Ռաֆայել Պողոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը նոր ազդակ կհաղորդի հայրենասիրական դաստիարակությանը և միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը: Ակցիան կմեկնարկի միաժամանակ Երևանում և Սանկտ Պետերբուրգում և նվիրված կլինի նրանց քույր քաղաքներ դառնալու 28-ամյակին:
«Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը կդառնա պատմության կեղծման դեմ պայքարի, պատերազմի հիշողության ամրապնդման և մշակույթների երկխոսության միջոցառումների լայն շարքի մի մասը, որոնք անցկացվում են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի առթիվ։
Լրահոս
0