https://arm.sputniknews.ru/20250503/gazajum-grete-60-mard-e-svovic-mahacel-hakamartutjan-srman-sksveluc-i-ver-88564831.html
Գազայում գրեթե 60 մարդ է սովից մահացել հակամարտության սրման սկսվելուց ի վեր
Գազայում գրեթե 60 մարդ է սովից մահացել հակամարտության սրման սկսվելուց ի վեր
Sputnik Արմենիա
Բնակչության ավելի քան 90%-ը բախվում է սննդի սուր պակասի, իսկ 65%-ը հասանելիություն չունի խմելու ջրին: 03.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-03T19:35+0400
2025-05-03T19:35+0400
2025-05-03T19:35+0400
գազայի հատված
իսրայել
սով
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81847436_0:160:3072:1888_1920x0_80_0_0_10daff8c7e1b42d3112f5a9c0e082394.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Իսրայելի հետ հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում սովից մահացել է 57 մարդ, նրանց մեծ մասը երեխաներ են, տարեցներ և ծանր հիվանդներ: Այս մասին այսօր հայտնել է տեղական կառավարության մամուլի ծառայությունը։Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ բնակչության ավելի քան 90%-ը բախվում է սննդի սուր պակասի, իսկ 65%-ը հասանելիություն չունի խմելու ջրին։ Գերատեսչության ղեկավար Մունիր Ալ Բարաշը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ՄԱԿ-ին կոչ է արել Գազայի հատվածը պաշտոնապես ճանաչել սովի գոտի՝ նշելով, որ դրա համար բոլոր չափանիշներն արդեն առկա են։Տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվել են մարտի 18-ի գիշերը այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվեց ընդունել հրադադարի ռեժիմի երկարաձգման ամերիկյան ծրագիրը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի ուղղությամբ հարվածները պատասխան են այդ մերժմանը:Չնայած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնական հրադադարն ավարտվել էր մարտի 1-ին, խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակվում էին միջազգային կողմերի միջնորդությամբ: Միևնույն ժամանակ, Իսրայելն ամբողջությամբ փակել էր հումանիտար բեռների մուտքը Գազա և դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը տեղի աղազերծման կայանքներին: Գազայում թերսնման պատճառով ավելի քան 65 000 երեխա է հոսպիտալացվել
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81847436_171:0:2902:2048_1920x0_80_0_0_84fd15b177b671463028390a88e6c0db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, սով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գազայի հատված, իսրայել, սով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Գազայում գրեթե 60 մարդ է սովից մահացել հակամարտության սրման սկսվելուց ի վեր
Բնակչության ավելի քան 90%-ը բախվում է սննդի սուր պակասի, իսկ 65%-ը հասանելիություն չունի խմելու ջրին:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Իսրայելի հետ հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում սովից մահացել է 57 մարդ, նրանց մեծ մասը երեխաներ են, տարեցներ և ծանր հիվանդներ: Այս մասին այսօր հայտնել է տեղական կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք պարենի օգտագործումը որպես պատերազմի զենք և անցակետերի ամբողջական փակումը, որը շարունակվում է արդեն 63 օր»,-ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ բնակչության ավելի քան 90%-ը բախվում է սննդի սուր պակասի, իսկ 65%-ը հասանելիություն չունի խմելու ջրին։ Գերատեսչության ղեկավար Մունիր Ալ Բարաշը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ՄԱԿ-ին կոչ է արել Գազայի հատվածը պաշտոնապես ճանաչել սովի գոտի՝ նշելով, որ դրա համար բոլոր չափանիշներն արդեն առկա են։
Տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվել են մարտի 18-ի գիշերը այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվեց ընդունել հրադադարի ռեժիմի երկարաձգման ամերիկյան ծրագիրը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի ուղղությամբ հարվածները պատասխան են այդ մերժմանը:
Չնայած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնական հրադադարն ավարտվել էր մարտի 1-ին, խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակվում էին միջազգային կողմերի միջնորդությամբ: Միևնույն ժամանակ, Իսրայելն ամբողջությամբ փակել էր հումանիտար բեռների մուտքը Գազա և դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը տեղի աղազերծման կայանքներին: