00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեժ պայքար է գնում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար, 2 հավակնորդ կա. «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ իրենք առավել հավանական են համարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նշանակումը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել, և Հայաստանի դեսպանի աթոռի համար թեժ պայքար է սկսվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարևոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետև գերտերությունում դեսպանի պաշտոնը նաև ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում»,– նշում է պարբերականը:
Թերթը ՔՊ-ական շրջանակներից տեղեկացել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի արտերկրյա այցերի ժամանակ և ուղղակի կաշվից դուրս է գալիս նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների և բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը։ Իսկ Նարեկ Մկրտչյանը, որը նաև ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել և անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի»,– գրում է թերթը:
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը։
Վահրամ Դումանյանը խորհուրդներ կտա Նիկոլ Փաշինյանին. նա նոր պաշտոն է ստացել
Լրահոս
0