https://arm.sputniknews.ru/20250502/siriajum-verjin-marteri-yntacqum-aveli-qan-100-mard-e-spanvel-mak-i-handznazhvoghvov-88544222.html
Սիրիայում վերջին մարտերի ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել. ՄԱԿ-ի հանձնաժողով
Սիրիայում վերջին մարտերի ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել. ՄԱԿ-ի հանձնաժողով
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի հանձնաժողովը Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ապահովել արագ, անկողմնակալ հետաքննություն և մեղավորներին ենթարկել պատասխանատվության: 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T20:43+0400
2025-05-02T20:43+0400
2025-05-02T20:43+0400
սիրիա
զոհ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36973831_0:0:3641:2048_1920x0_80_0_0_4e41989418a61808a1097df0b426d55e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Սիրիայում վերջերս տեղի ունեցած զինված բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել, իրավիճակը խորը մտահոգություն է առաջացնում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովի հայտարարության մեջ:ՄԱԿ-ի հանձնաժողովը ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ապահովել միջազգային իրավունքի տվյալ խախտումների արագ, անկողմնակալ և անկախ հետաքննությունը և երկրի օրենսդրության համաձայն մեղավորներին ենթարկել պատասխանատվության:ՄԱԿ-ում նաև կարծում են, որ Սիրիային հասցվող իսրայելական ավիահարվածները մեծացնում են քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու վտանգը:Ապրիլի 29-ին բախումներ են սկսվել Ջարամանա քաղաքում, որտեղ դրուզական ջոկատները կառավարական ուժերին թույլ չեն տվել մտնել քաղաք: Իշխանությունները հայտարարել են, թե իբր այդ ուժերը զինված հակամարտության կողմ չեն և ուղարկվել են կարգուկանոն հաստատելու համար:Նույն օրը երեկոյան Սիրիայի կառավարությունը և Ջարամանայի ավագանին համաձայնության են եկել քաղաքում անվտանգությունն ուժեղացնելու և վերջին իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:Ապրիլի լույս 30-ի գիշերը Սախնայում, որտեղ հիմնականում բնակվում են դրուզները, բախումներ են սկսվել զինված ջոկատների և դրուզական ինքնապաշտպանության մարտիկների միջև։ Սիրիայի ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր իրավիճակը վերահսկողության տակ վերցնելո» մասին։Դրուզները արաբական էթնո-կրոնական խումբ են, որոնք բնակվում են Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում և Հորդանանում: Անցյալ տարեվերջին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իսրայելի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Սիրիայի դրուզներին պաշտպանելու հանձնառության մասին:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36973831_425:0:3156:2048_1920x0_80_0_0_bc345cf1e6f2bb592b46d31574a71ea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, զոհ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
սիրիա, զոհ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Սիրիայում վերջին մարտերի ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել. ՄԱԿ-ի հանձնաժողով
ՄԱԿ-ի հանձնաժողովը Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ապահովել արագ, անկողմնակալ հետաքննություն և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Սիրիայում վերջերս տեղի ունեցած զինված բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել, իրավիճակը խորը մտահոգություն է առաջացնում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Դամասկոսի հարակից գյուղերում բռնության և կրոնական հողի վրա բռնկված վերջին բախումները, որոնք տարածվել են նաև Սուվեյդա նահանգում, խորը տագնապ են առաջացնում Սիրիայի՝ դեպի կայուն խաղաղություն, մարդու իրավունքների հարգման վրա հիմնված ուղու առումով։ Հաղորդվում է, որ զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ մի քանի քաղաքացիական անձ», – ասվում է փաստաթղթում։
ՄԱԿ-ի հանձնաժողովը ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ապահովել միջազգային իրավունքի տվյալ խախտումների արագ, անկողմնակալ և անկախ հետաքննությունը և երկրի օրենսդրության համաձայն մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
ՄԱԿ-ում նաև կարծում են, որ Սիրիային հասցվող իսրայելական ավիահարվածները մեծացնում են քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու վտանգը:
Ապրիլի 29-ին բախումներ են սկսվել Ջարամանա քաղաքում, որտեղ դրուզական ջոկատները կառավարական ուժերին թույլ չեն տվել մտնել քաղաք: Իշխանությունները հայտարարել են, թե իբր այդ ուժերը զինված հակամարտության կողմ չեն և ուղարկվել են կարգուկանոն հաստատելու համար:
Նույն օրը երեկոյան Սիրիայի կառավարությունը և Ջարամանայի ավագանին համաձայնության են եկել քաղաքում անվտանգությունն ուժեղացնելու և վերջին իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Ապրիլի լույս 30-ի գիշերը Սախնայում, որտեղ հիմնականում բնակվում են դրուզները, բախումներ են սկսվել զինված ջոկատների և դրուզական ինքնապաշտպանության մարտիկների միջև։ Սիրիայի ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր իրավիճակը վերահսկողության տակ վերցնելո» մասին։
Դրուզները արաբական էթնո-կրոնական խումբ են, որոնք բնակվում են Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում և Հորդանանում: Անցյալ տարեվերջին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իսրայելի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Սիրիայի դրուզներին պաշտպանելու հանձնառության մասին: