https://arm.sputniknews.ru/20250502/makin-mtahvogel-en-rd-zu-razmagerinerin-khvoshtangelu-masin-haghvordagrutjunnery-88539307.html
ՄԱԿ–ին մտահոգել են ՌԴ ԶՈւ ռազմագերիներին խոշտանգելու մասին հաղորդագրությունները
ՄԱԿ–ին մտահոգել են ՌԴ ԶՈւ ռազմագերիներին խոշտանգելու մասին հաղորդագրությունները
Sputnik Արմենիա
Կառույցում ընդգծել են, որ խոշտանգումների արգելքը միանշանակ է. ոչ մի բացառիկ հանգամանք չի կարող արդարացնել խոշտանգումները: 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T18:09+0400
2025-05-02T18:09+0400
2025-05-02T18:10+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան
ուկրաինա
խոշտանգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70917465_0:0:1601:901_1920x0_80_0_0_522e1d98bb786afb5fc46f2826e0e68c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, սպառնալիքների և նվաստացումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է փաստաթղթում, որում կոմիտեի անդամները եզրակացություններ են արել Ուկրաինայում տիրող իրավիճակի ուսումնասիրությունից հետո։ՄԱԿ-ում ընդգծել են, որ խոշտանգումների արգելումը միանշանակ է. ոչ մի բացառիկ հանգամանք չի կարող արդարացնել խոշտանգումները:Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին զեկույց էր հրապարակել, որն ընդգրկում էր 2024 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Նշվում էր, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի կողմից հարցված 205 ռուսաստանցի ռազմագերիների կեսից ավելին ենթարկվել է խոշտանգումների: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի հիմնական մեթոդներից են դաժան ծեծը (այդ թվում` ծնկներին և հոդերին ուղղված հարվածները), մահվան կամ ֆիզիկական բռնության սպառնալիքները և էլեկտրահարումը:Կուրսկի մարզն ազատագրելուց հետո մարդկանց խոշտանգելու և գնդակահարելու փաստեր են արձանագրվել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70917465_14:0:1282:951_1920x0_80_0_0_b60050f4cb828367c64b4b6317759ffd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան, ուկրաինա, խոշտանգում
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան, ուկրաինա, խոշտանգում
ՄԱԿ–ին մտահոգել են ՌԴ ԶՈւ ռազմագերիներին խոշտանգելու մասին հաղորդագրությունները
18:09 02.05.2025 (Թարմացված է: 18:10 02.05.2025) Կառույցում ընդգծել են, որ խոշտանգումների արգելքը միանշանակ է. ոչ մի բացառիկ հանգամանք չի կարող արդարացնել խոշտանգումները:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, սպառնալիքների և նվաստացումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է փաստաթղթում, որում կոմիտեի անդամները եզրակացություններ են արել Ուկրաինայում տիրող իրավիճակի ուսումնասիրությունից հետո։
«Կոմիտեն մտահոգություն է հայտնել ռուսաստանցի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, վատ վերաբերմունքի, սպառնալիքների, նվաստացումների և այլ խախտումների մասին պնդումներ պարունակող հաղորդումների կապակցությամբ, որոնք, ինչպես պնդում են, կատարվել են Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական ոստիկանության կողմից։ Բացի այդ, խնդրահարույց է խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի հետևանքով գերիների տեսանելի վնասների ոչ պատշաճ գրանցումը և հաշվետվությունը», - ասվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ում ընդգծել են, որ խոշտանգումների արգելումը միանշանակ է. ոչ մի բացառիկ հանգամանք չի կարող արդարացնել խոշտանգումները:
Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին զեկույց էր հրապարակել, որն ընդգրկում էր 2024 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Նշվում էր, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի կողմից հարցված 205 ռուսաստանցի ռազմագերիների կեսից ավելին ենթարկվել է խոշտանգումների: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի հիմնական մեթոդներից են դաժան ծեծը (այդ թվում` ծնկներին և հոդերին ուղղված հարվածները), մահվան կամ ֆիզիկական բռնության սպառնալիքները և էլեկտրահարումը: