https://arm.sputniknews.ru/20250502/hhum-patvastman-entaka-qaghaqacineri-13-tvokvosn-arden-patvastvel-e-jrtsaghiki-dem-atvojan-88518171.html
ՀՀ–ում պատվաստման ենթակա քաղաքացիների 13 տոկոսն արդեն պատվաստվել է ջրծաղիկի դեմ․ Աթոյան
ՀՀ–ում պատվաստման ենթակա քաղաքացիների 13 տոկոսն արդեն պատվաստվել է ջրծաղիկի դեմ․ Աթոյան
Sputnik Արմենիա
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է իրազեկել, ներկայացնել պատվաստման կարևորությունը։ 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T13:05+0400
2025-05-02T13:05+0400
2025-05-02T15:37+0400
հայաստան
ջրծաղիկ
պատվաստում
պատվաստանյութ
ստեփան աթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214796_0:0:1600:901_1920x0_80_0_0_d061d2002a15041159412d0ff3859642.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2023թ․ նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների 13 տոկոսն արդեն ստացել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութը։ Աղվերանում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։2025թ հունվարի 31-ից Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։ Նա հավելեց, որ շուտով կիրականացվի նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումը։«Հայաստանում որևէ պատվաստում պարտադիր չէ, սակայն, հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները և միևնույն տարածքում մեծ թվով անձանց միաժամանակ գտնվելը` միանշանակ խրախուսվում է ոչ միայն ջրծաղիկի, այլև այլ հիվանդությունների դեմ պատվաստումը»,- ասաց Աթոյանը։Սկսած 2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի նշվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը», որի նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել հանրային առողջության պահպանման տեսակետից պատվաստումների կարևորությունը։ Այս տարի այն մեկնարկել է ապրիլի 27-ին և կշարունակվի մինչև մայիսի 3-ը։Համապարփակ պատվաստման քաղաքականության շնորհիվ աշխարհում ընդհանուր առմամբ կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ դրանց հետևանքով մահվան դեպքերը։Մասնագետները պնդում են՝ պատվաստման բարձր մակարդակի պահպանումը պետք է շարունակել։ Հաճախ մարդը մտածում է՝ շրջապատում բոլորը պատվաստված են, ինքն արդեն կարող է չպատվաստվել, որովհետև իր շրջապատում հիվանդությունն ու դրանով հիվանդանալու հավանականությունը չկա։«Այսօր մարդիկ շատ են ճամփորդում։ Օրինակ` Եվրոպայում այսօր բավականին բարձր է պոլիոմիելիտով վարակվածությունը։ Մենք սիրում ենք ասել՝ թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ տնտեսապես շատ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունները, քան հետո բուժել։ Մեր ամբողջ նպատակը դա է՝ կանխարգելումը։ 2007-2023թթ․ Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել։ Մասնագետների խոսքով՝ նախընթաց 16-17 տարիների ընթացքում չպատվաստված բնակիչների թիվն ավելացավ, և արդյունքում արձանագրվեց կարմրուկի բերովի դեպք, 2024 թվականին՝ հիվանդության բռնկում։ Կարմրուկի նախորդ բռնկումը մեր երկրում 2006-2007թթ․ էր»,- ասաց Աթոյանը։Նշենք, որ աշխարհում առաջին պատվաստանյութերը սկսել են կիրառվել շուրջ 230 տարի առաջ, նույն ժամանակահատվածում էլ աշխարհում սկիզբ են առել հակապատվաստումային արշավները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214796_139:0:1562:1067_1920x0_80_0_0_4385ace5667a4380fd6c0944f82aa7d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջրծաղիկ, պատվաստում, պատվաստանյութ, ստեփան աթոյան
հայաստան, ջրծաղիկ, պատվաստում, պատվաստանյութ, ստեփան աթոյան
ՀՀ–ում պատվաստման ենթակա քաղաքացիների 13 տոկոսն արդեն պատվաստվել է ջրծաղիկի դեմ․ Աթոյան
13:05 02.05.2025 (Թարմացված է: 15:37 02.05.2025) Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է իրազեկել, ներկայացնել պատվաստման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. 2023թ․ նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների 13 տոկոսն արդեն ստացել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութը։ Աղվերանում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։
2025թ հունվարի 31-ից
Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը։
«Հայաստանի բոլոր պատվաստում իրականացնող բուժհաստատությունները ապահովված են պատվաստանյութով, և պատվաստման գործընթացը հարթ ու ըստ պլանավորածի է ընթանում։ Առաջին փուլում պատվաստանյութը ստանում են 2023թ․ նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաները, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք»,– ասաց Աթոյանը։
Նա հավելեց, որ շուտով կիրականացվի նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումը։
«
Հայաստանում որևէ պատվաստում պարտադիր չէ, սակայն, հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները և միևնույն տարածքում մեծ թվով անձանց միաժամանակ գտնվելը` միանշանակ խրախուսվում է ոչ միայն ջրծաղիկի, այլև այլ հիվանդությունների դեմ պատվաստումը»,- ասաց Աթոյանը։
Սկսած 2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի նշվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը», որի նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել հանրային առողջության պահպանման տեսակետից պատվաստումների կարևորությունը։ Այս տարի այն մեկնարկել է ապրիլի 27-ին և կշարունակվի մինչև մայիսի 3-ը։
Համապարփակ պատվաստման քաղաքականության շնորհիվ աշխարհում ընդհանուր առմամբ կտրուկ նվազել է ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ դրանց հետևանքով մահվան դեպքերը։
Մասնագետները պնդում են՝ պատվաստման բարձր մակարդակի պահպանումը պետք է շարունակել։ Հաճախ մարդը մտածում է՝ շրջապատում բոլորը պատվաստված են, ինքն արդեն կարող է չպատվաստվել, որովհետև իր շրջապատում հիվանդությունն ու դրանով հիվանդանալու հավանականությունը չկա։
«Այսօր մարդիկ շատ են ճամփորդում։ Օրինակ` Եվրոպայում այսօր բավականին բարձր է պոլիոմիելիտով վարակվածությունը։ Մենք սիրում ենք ասել՝ թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ տնտեսապես շատ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունները, քան հետո բուժել։ Մեր ամբողջ նպատակը դա է՝ կանխարգելումը։ 2007-2023թթ․ Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել։ Մասնագետների խոսքով՝ նախընթաց 16-17 տարիների ընթացքում չպատվաստված բնակիչների թիվն ավելացավ, և արդյունքում արձանագրվեց կարմրուկի բերովի դեպք, 2024 թվականին՝ հիվանդության բռնկում։ Կարմրուկի նախորդ բռնկումը մեր երկրում 2006-2007թթ․ էր»,- ասաց Աթոյանը։
Նշենք, որ աշխարհում առաջին պատվաստանյութերը սկսել են կիրառվել շուրջ 230 տարի առաջ, նույն ժամանակահատվածում էլ աշխարհում սկիզբ են առել հակապատվաստումային արշավները։