00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է դեֆիբրիլյատորներ տեղադրել հասարակական վայրերում

© Photo : press office of Ararat municipalityԴեֆիբրիլյատորներ Երևանում
Դեֆիբրիլյատորներ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Դեֆիբրիլյատորներ Երևանում
Բաժանորդագրվել
Դեֆիբրիլյատորների կարող են կիրառել հատուկ պատրաստված կամավորները, որոնք հնարավորություն կունենան բացել սարքի արկղը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է դարձել, որը սկսել է ավտոմատացված դեֆիբրիլյատորներ տեղադրել փողոցում շտապ օգնություն ցուցաբերելու համար: Շարժական սարքերով 20 ստենդ արդեն տեղադրվել է Երևանի կենտրոնում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Անահիտ Չարխիֆալակյանը։
«Պաշտպանված սրտով քաղաք» ծրագրի նպատակն է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերը, գաղափարը ծագել է 2024 թվականի հոկտեմբերին։ Դրա իրականացման համար բանակցություններ են անցկացվել HENAR հիմնադրամի, բարերար Նուբար Աֆեյանի, Philips Foundation-ի հետ։
Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում դեֆիբրիլյատորների թիվը հասցնել 50-ի, սարքերը կտեղադրվեն փողոցներում, այգիներում և մարդաշատ հասարակական վայրերում:
© Photo : press office of Ararat municipalityԴեֆիբրիլյատորներ Երևանում
Мэрия Еревана совместно с благотворительным фондом Хенар инициировала программу по установке дефибрилляторов на улицах, в парках и многолюдных общественных местах - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Դեֆիբրիլյատորներ Երևանում
Չարխիֆալակյանը բացատրեց, որ սարքերին հասանելիություն կունենան միայն կամավորները, որոնք հատուկ պատրաստության դասընթաց անցնելուց հետո կմիանան հատուկ բջջային հավելվածին և կապ կստանան «Շտապօգնություն» ՓԲԸ-ի կարգավարական ծառայության հետ:
Սխեման հետևյալն է. «Շտապօգնությունը» օգնության ազդանշան է ստանում, կամավորը անմիջապես ծանուցում է ստանում հեռախոսին, նա շտապում է մոտակա դեֆիբրիլյատորի մոտ, որպեսզի պատրաստ լինի կիրառել այն:
«Մենք արդեն 500 վերապատրաստված մասնագետ ունենք, ծրագրի մասնակից կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, քանի որ դրա համար հատուկ բժշկական կրթություն չի պահանջվում»,-պարզաբանեց նա:
Չարխիֆալակյանը նշեց, որ վերահսկողությունն իրականացնում է «Շտապօգնությունը», իսկ սարքը կիրառվում է միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ դրանք նախատեսված են անհետաձգելի իրավիճակներում շտապ օգնություն ցուցաբերելու համար և բառացիորեն կարող են կյանքեր փրկել մինչև բժշկական բրիգադների ժամանումը:
«Կարդիոլաբ» բժշկական կենտրոնի տնօրեն Տաթևիկ Հովակիմյանը նախաձեռնությունը արդիական է համարում, քանի որ սրտի կանգից հանկարծակի մահը հաճախակի երևույթ է:
«Ապացուցված է, որ ավտոմատացված դեֆիբրիլյատորների օգտագործումը կարող է կյանքեր փրկել։ Մենք հեծանիվ չենք հորինում, այլ կիրառում ենք զարգացած երկրների լավագույն փորձը»,-Sputnik Արմենիային ասաց նա։
Հաճախ սրտի կանգից 4-5 րոպե անց բժշկական օգնությունն արդեն ուշացած է լինում, քանի որ տեղի է ունենում ուղեղի մահ։ Ուստի արագ արձագանքումն այս առումով մեծ նշանակություն ունի։
Հովակիմյանը կարևորում է մասնագետների պատրաստումը և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները բնակչության ավելի լայն շերտերին հասցնելը:
Լրահոս
0