00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 3 մարզում դադարեցվել է ՀՎԿԱԿ-ի լաբորատորիաների աշխատանքը

© Photo : NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնՇարժական լաբորատորիա. արխիվային լուսանկար
Շարժական լաբորատորիա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Շարժական լաբորատորիա. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տնօրենի խոսքով՝ աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով իրականացվել, պարզապես փորձանմուշները հետազոտվում են ոչ թե մարզային, այլ Երևանի ռեֆերենս լաբորատորիայում։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանի 3 մարզում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներն արդեն օպտիմալացվել են, այսինքն՝ աշխատանքները դադարեցվել են։ Աղվերանում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։
Խոսքը վերաբերում է Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի լաբորատորիաներին՝ մանրէաբանական, քիմիական և մակաբուծաբանական։
Տնօրենը բացատրեց՝ ՀՎԿԱԿ-ն ամեն մարզում ունի մեկական մասնաճյուղ և դրանց կազմում գործող լաբորատորիաներ, որոնք գործում են տարբեր ծավալով։
Հաշվի առնելով աշխատանքների արդյունավետությունը՝ որոշում է կայացվել մոտ մարզերի մասնաճյուղերի լաբորատոր գործունեությունը դադարեցնել։

«Մասնաճյուղը ողջ ծավալով իր գործունեությունը շարունակում է իրականացնել՝ իմունականխարգելման, հակահամաճարակային և լաբորատոր, այսինքն՝ մենք միանշանակ կարևորում ենք մեր իրականացրած գործառույթները յուրաքանչյուր քաղաքում և գյուղում։ Որևէ բացասական հետևանքով սա չի ունենում ո՛չ մարզի, և ո՛չ տվյալ մարզի բնակչի համար։Աշխատակիցների մեծ մասին համակարգում այլ աշխատանք է առաջարկվել, փորձել են նվազեցնել կրճատվող աշխատակիցների թիվը»,- ասաց Աթոյանը։

Նրա խոսքով՝ լաբորատոր փորձանմուշները վերցվում են, վերջին՝ լաբորատոր հետազոտության փուլն իրականացվում է ռեֆերենս լաբորատոր կենտրոնում։
Աթոյանը շեշտեց՝ այսօր ամբողջ աշխարհում լաբորատորիաներին խիստ պահանջներ են ներկայացվում, մեր երկիրն այս հարցում բավականին հետ էր, սակայն հիմա մեծ քայլերով առաջ է գնում։ Ըստ նրա` խոսքը չի վերաբերում լաբորատոր հետազոտության, լաբորատոր արդյունքի որակին, այն միշտ պահպանվել է։ Խիստ պահանջները վերաբերում են նաև, օրինակ, աշխատանքային պրոցեսների կազմակերպման որակին, շենքային պայմաններին։
ՀՎԿԱԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ մյուս մարզերում լաբորատորիաների օպտիմալացում չի իրականացվելու։
Լրահոս
0