https://arm.sputniknews.ru/20250502/finansneri-nakharary-chi-hamarum-te-kvorupcivon-skandalum-e-hajtnvel-88516706.html
Ֆինանսների նախարարը չի համարում, թե կոռուպցիոն սկանդալում է հայտնվել
Ֆինանսների նախարարը չի համարում, թե կոռուպցիոն սկանդալում է հայտնվել
Sputnik Արմենիա
Հովհաննիսյանը լրագրողներին վստահեցրեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր որևէ կապ չի ունեցել նշված ընկերության հետ։ 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T11:56+0400
2025-05-02T11:56+0400
2025-05-02T11:58+0400
վահե հովհաննիսյան
հհ ֆինանսների նախարարություն
հակակոռուպցիոն կոմիտե
հակակոռուպցիոն դատարան
արա զոհրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82379619_0:0:1600:901_1920x0_80_0_0_6332a519bbf057e3f460fb81c31f112d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրել է իր ներգրավվածությունը պետությունից արտոնություններ ստացած «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ում։Նշենք, որ դեռ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին մի խումբ փաստաբաններ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Նրանք հայտարարել են, որ ունեն հիմնավոր կասկածներ, որ Վահե Հովհաննիսյանը ներգրավված է կամ փողերի լվացման, կամ ապօրինի հարստացման մեջ։ Նրանք հակակոռուպցիոն դատարանից պահանջել էին քրեական վարույթ նախաձեռնել Հովհաննիսյանի դեմ։ Սկզբում քննիչը մերժել էր, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ամիսներ անց պարտավորեցրել է հակակոռուպցիոն դատարանին քրեական վարույթ նախաձեռնել։Ըստ փաստաբանների` 2021 թվականի օգոստոսի 18-ին Հովհաննիսյանը ստացել է 1 միլիոն դոլարի անտոկոս վարկ և 50,000 դոլարի նվիրատվություն, ինչպես նաև ձեռք է բերել «Կարիտաս Իտալականա»-ի բաժնետոմսերի 100%-ը։ 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ «Կարիտաս Իտալականա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հովհաննիսյանին։Սակայն, 2022 թվականի հունվարի 10-ին «Կարիտաս Իտալականա» ընկերությունը անվանափոխվել է ու դարձել «Ջի Կոդեր» ՍՊԸ։ Ավելին, Վահե Հովհաննիսյանի 2022 թվականի հայտարարագրում նշված է, որ նա տվյալ ընկերությունում ունի 1 միլիոն 50 հազար դոլարի բաժնեմաս։ Սակայն 2023 թվականի հայտարարագրում այդ ամենն ուղղակի չկա։ Ընկերության 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Կարապետյանը, ով, ըստ չհաստատված տեղեկությունների, Հովհաննիսյանի մորեղբայրն է։Հովհաննիսյանն ինքը, անդրադառնալով այս հարցին, լրագրողներին վստահեցրեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր որևէ կապ չի ունեցել նշված ընկերության հետ։Նա ընդգծեց, որ չի համարում, որ կոռուպցիոն սկանդալում է հայտնվել։ Եթե դատարանը կամ համապատասխան մարմինները կուսումնասիրեն և կհամարեն, որ ինչ–որ խնդիր կա, ապա նրա դեմ որոշակի գործողություններ կիրականացվեն։«Ինչ որ մեկը որոշել է ինքն իրեն գովազդի իմ ինչ–որ բանի հաշվին։ Հիմա եթե ինչ–որ մեկը ձեզ մեղադրի ինչ–որ անհեթեթ բանի մեջ, դա հո չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ»,–ասաց նա։Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որպես քրեական գործ հարուցելու հիմք նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82379619_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b94f642d9fd024d6b35082a9996247d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հովհաննիսյան, հհ ֆինանսների նախարարություն, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, արա զոհրաբյան
վահե հովհաննիսյան, հհ ֆինանսների նախարարություն, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, արա զոհրաբյան
Ֆինանսների նախարարը չի համարում, թե կոռուպցիոն սկանդալում է հայտնվել
11:56 02.05.2025 (Թարմացված է: 11:58 02.05.2025) Հովհաննիսյանը լրագրողներին վստահեցրեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր որևէ կապ չի ունեցել նշված ընկերության հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրել է իր ներգրավվածությունը պետությունից արտոնություններ ստացած «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ում։
Նշենք, որ դեռ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին մի խումբ փաստաբաններ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ դիմել են
ՀՀ գլխավոր դատախազություն։ Նրանք հայտարարել են, որ ունեն հիմնավոր կասկածներ, որ Վահե Հովհաննիսյանը ներգրավված է կամ փողերի լվացման, կամ ապօրինի հարստացման մեջ։ Նրանք հակակոռուպցիոն դատարանից պահանջել էին քրեական վարույթ նախաձեռնել Հովհաննիսյանի դեմ։ Սկզբում քննիչը մերժել էր, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ամիսներ անց պարտավորեցրել է հակակոռուպցիոն դատարանին քրեական վարույթ նախաձեռնել։
Ըստ փաստաբանների` 2021 թվականի օգոստոսի 18-ին Հովհաննիսյանը ստացել է 1 միլիոն դոլարի անտոկոս վարկ և 50,000 դոլարի նվիրատվություն, ինչպես նաև ձեռք է բերել «Կարիտաս Իտալականա»-ի բաժնետոմսերի 100%-ը։ 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ «Կարիտաս Իտալականա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հովհաննիսյանին։
Սակայն, 2022 թվականի հունվարի 10-ին «Կարիտաս Իտալականա» ընկերությունը անվանափոխվել է ու դարձել «Ջի Կոդեր» ՍՊԸ։ Ավելին, Վահե Հովհաննիսյանի 2022 թվականի հայտարարագրում նշված է, որ նա տվյալ ընկերությունում ունի 1 միլիոն 50 հազար դոլարի բաժնեմաս։ Սակայն 2023 թվականի հայտարարագրում այդ ամենն ուղղակի չկա։ Ընկերության 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Կարապետյանը, ով, ըստ չհաստատված տեղեկությունների, Հովհաննիսյանի մորեղբայրն է։
Հովհաննիսյանն ինքը, անդրադառնալով այս հարցին, լրագրողներին վստահեցրեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր որևէ կապ չի ունեցել նշված ընկերության հետ։
«2020 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք, որ տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ։ Որոշեցինք այդպիսի բան հիմնադրել և իմ ընկերներից մեկը գումար ներդրեց այդ բիզնեսի մեջ և ձևակերպեց որպես պարտք և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը։ 2021 թվականի օգոստոսին, երբ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, և երբ արդեն պարզ էր, որ այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել , ես այդ պարտքն ու ընկերությունը փոխանցեցի երրորդ անձի։ Որքանով տեղյակ եմ, այդ ընկերությունը ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և արդեն գործունեություն է իրականացնում»,–ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ չի համարում, որ կոռուպցիոն սկանդալում է հայտնվել։ Եթե դատարանը կամ համապատասխան մարմինները կուսումնասիրեն և կհամարեն, որ ինչ–որ խնդիր կա, ապա նրա դեմ որոշակի գործողություններ կիրականացվեն։
«Ինչ որ մեկը որոշել է ինքն իրեն գովազդի իմ ինչ–որ բանի հաշվին։ Հիմա եթե ինչ–որ մեկը ձեզ մեղադրի ինչ–որ անհեթեթ բանի մեջ, դա հո չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ»,–ասաց նա։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որպես քրեական գործ հարուցելու հիմք նշել է Վահե Հովհաննիսյանի կողմից «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին տրամադրած 52.614.000 ՀՀ դրամի չափով փոխառության, ՀՀ կառավարության 09.11.2023թ. թիվ 1942-Ա որոշմամբ «Ջի Կոդեր» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված 1,5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության և այլ հանգամանքների մասին: