00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն Անկարայի, Թեհրանի և Թել Ավիվի միջև․ ի՞նչ քայլեր են մնացել Ալիևին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԲաքուն
Բաքուն - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Բաքուն
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ շուտով Ադրբեջանը բարդ ընտրության առաջ կանգնի։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի կարծիքով՝ Բաքվին առաջարկ կարվի, որից հրաժարվելը շատ դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի։

Շաբաթ օրն աշխատելը մեղք է, իսկ չէ՞ որ բանակցությունները նույնպես աշխատանք են

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Բաքու, որը նախատեսվում է մայիսի 7-ին, որոշ չափով իրար է խառնել թե՛ Իսրայելի, թե՛ Ադրբեջանի փորձագիտական հանրություններին։ Այցն արդեն աննախադեպ են անվանում, և այդպիսի գնահատականն իսկապես որոշ իմաստ ունի։ Չէ՞ որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ողջ ընթացքում Նեթանյահուն երկրից ընդամենը երկու անգամ է դուրս եկել՝ այցելել է միայն Միացյալ Նահանգներ և Հունգարիա։
Վարչապետի վերադարձն Իսրայել նախատեսվում է միայն մայիսի 11-ին, այսինքն՝ այցը կտևի հինգ օր։ Եվ դա այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հյուրընկալող կողմի ղեկավար Իլհամ Ալիևը մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին։ Այսինքն՝ երկու առաջնորդների անմիջական շփման համար մնում է միայն մայիսի 8-ը։
Որովհետև մայիսի 10-ը շաբաթ է՝ հրեաների համար սրբազան օր, երբ աշխատելը մեղք է համարվում։ Իսկ չէ՞ որ հանդիպումն ու բանակցությունները քաղաքական գործչի համար աշխատանք են։ Իսկ մայիսի 11-ին Նեթանյահուն արդեն կլքի հյուրընկալ Ապշերոնը։ Եվ ստացվում է, որ Նեթանյահուն պատերազմական իրավիճակում Թել Ավիվից դուրս է գալիս ոչ միայն և, ինչպես երևում է, ոչ այնքան Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու ու բանակցելու համար։
Մյուս կողմից՝ Իսրայելի և Ադրբեջանի առաջնորդներն իսկապես զրուցելու բան ունեն, և թեմաները երկու կողմի համար էլ կարևոր են։ Մերձավոր Արևելքում իրավիճակ է ձևավորվում, որի պարագայում Թել Ավիվի և Անկարայի կոշտ հակամարտությունը ցանկացած պահի կարող է վերաճել ուղղակի զինված բախման սիրիական ռազմահարթակում, որտեղ արդեն ներկա են ինչպես ՑԱԽԱԼ-ի, այնպես էլ թուրքական բանակի ուժերը։

Բաքվի հարթակը Թել Ավիվին ու Անկարային տրամադրվում է դեմքը պահելու համար

Այս իրավիճակում հասկանալի է Ադրբեջանի ոչ նախանձելի իրավիճակը, որը փորձում է հավասարակշռություն պահել իր երկու «ամենամտերիմ» մերձավորարևելյան դաշնակիցների հետ։ Դա անելն օրեցօր ավելի դժվար է դառնում։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ կրկին մայիսին է նշանակված նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Ժամկետներն առայժմ հստակ չեն, սակայն, դատելով «ներսից» ստացվող տեղեկություններից՝ այցը կկայանա մայիսի 15-ից հետո։
Պետք է նաև հաշվի առնել, որ Թել Ավիվի և Անկարայի հաշտեցման ուղղությամբ Բաքվի վերջին միջնորդական ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, և բանակցությունները ճանապարհի կեսին «խաթարվեցին»։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, ձախողել է ամերիկացիների «տնային աշխատանքը», որոնց խիստ անհրաժեշտ է հնարավորինս թուլացնել լարումը Մերձավոր Արևելքում, որտեղ Վաշինգտոնը նախատեսում է հետագայում ևս հենվել հենց Թել Ավիվի և Անկարայի իր գործընկերների վրա։
Արդեն հիմա Նեթանյահուի և Էրդողանի սպասվող այցերը Բաքու հարկ է դիտարկել որպես երկրորդ փորձ։ Ըստ երևույթին՝ ամերիկյան կողմն այս անգամ ավելի կոշտ է պահել իրեն, ճնշել է թե՛ իսրայելցիներին, թե՛ թուրքերին։ Այլապես ինչո՞վ բացատրել այն, որ Անկարան իսրայելական պատվիրակությանը օդային միջանցք չէր տրամադրում այն ժամանակ (այդ մասին շատ էին գրում Բաքվում բանակցությունների ժամանակ), իսկ հիմա, կրկին ըստ «ներսից» եկող տեղեկությունների՝ Էրդողանը հրահանգել է բացել օդը Նեթանյահուի ինքնաթիռի համար։
Ըստ երևույթին, կողմերի հաշտեցման համար ի սկզբանե հենց Բաքվի հարթակն է ընտրվել նրանց դեմքը պահպանելու համար։ Ի վերջո, նրանց առճակատումն իսկապես կոշտ է։ Ընդհուպ մինչև ամբիոններից հնչող սպառնալիքներ Իսրայելի մայրաքաղաքում թուրքական դրոշը ծածանելու մասին, երբ թուրքական բանակը գրավի այն մի հարձակումով։ Նման հայտարարություններից հետո բանակցություններին ուրախ-զվարթ համաձայնելը բնավ Էրդողանի ոճով չէ։

Դամոկլյան սուր Բաքվի համար, գորդյան հանգույց՝ Իսրայելի

Պետք է հասկանալ նաև, որ Ապշերոն Նեթանյահուի այցի ծրագրերը միայն թուրքական խնդիրներով չեն սահմանափակվում։ Կա նաև Իրանի գործոնը՝ Թել Ավիվի հակամարտությունը Թեհրանի հետ։ Այդ խնդիրը դամոկլյան սրի պես կախված է Բաքվի գլխին։ Որովհետև եթե Սիրիայի և Գազայի հարցերում իսրայելաթուրքական հակամարտությունը ամերիկացիները դեռ կարող են ինչ-որ կերպ կարգավորել՝ երկու կողմին էլ թույլ տալով պահպանել իրենց դեմքը, ապա Իրանի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Դատելով նրանից, որ Օմանի միջնորդությամբ իրանական և ամերիկյան կողմերի չորրորդ հանդիպումը չեղարկվել է (այն պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում), կարելի է ենթադրել, որ այս հարթակում ևս ամեն ինչ այնքան անամպ չէ, որքան փորձում էին ներկայացնել ԱՄՆ դիվանագետները։ Եթե ամերիկացիներին չհաջողվի լուծել Իրանի միջուկային գործարքի հետ կապված խնդիրը, ապա Ադրբեջանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։
Չի բացառվում, որ Բաքուն ի վերջո ընտրության առաջ կանգնի՝ նրան առաջարկ արվի, որից հրաժարվելը շատ բարդ կլինի, եթե չասենք՝ անհնար։ Եթե Թել Ավիվում, այնուամենայնիվ, որոշեն կտրել Իրանի միջուկային խնդրի գորդյան հանգույցը, այլ ոչ թե փոխանցել Թրամփի վարչակազմին, ապա Ադրբեջանն իսկապես ստիպված կլինի ընտրել․ կողմերից ոչ մեկը նրան թույլ չի տա չեզոք մնալ։
Նեթանյահուի սպասվող այցը, հավանաբար, պետք է վերլուծել նաև հաշվի առնելով այն, որ նրանից մի քանի օր առաջ Բաքու էր այցելել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ընդգծված բարեկամական մթնոլորտը, որում անցել է Փեզեշքիանի շփումն Ալիևի հետ, հավանաբար պետք է ազդանշան լիներ այն բանի, որ իսրայելական սպառնալիքի պայմաններում Թեհրանին կայունություն է անհրաժեշտ գոնե իր հյուսիսային սահմաններին։ Արդյոք Իսրայելն Ադրբեջանին թույլ կտա՞ այդ կայունությունը ստեղծել և պահպանել` կտեսնենք Նեթանյահուի այցից հետո․․․
Լրահոս
0