https://arm.sputniknews.ru/20250502/aranc-arcakh-anvanman-imast-cher-unena-erazhishtnery-majisi-5-in-kajanaliq-hamergi-masin-88534816.html
Առանց «Արցախ» անվանման իմաստ չէր ունենա. երաժիշտները՝ մայիսի 5-ին կայանալիք համերգի մասին
Առանց «Արցախ» անվանման իմաստ չէր ունենա. երաժիշտները՝ մայիսի 5-ին կայանալիք համերգի մասին
Sputnik Արմենիա
Նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։ 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T17:37+0400
2025-05-02T17:37+0400
2025-05-02T17:41+0400
նարեկ հախնազարյան
արցախ
արցախցի
նվագախումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/02/88534183_0:30:1600:930_1920x0_80_0_0_8f62af9b532cba9d08a3410d582ed9bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Արցախից տեղափոխվելուց հետո «Արցախ» կամերային նվագախումբն առաջին անգամ համերգ կտա Հայաստանում:Կոլեկտիվը հիմնադրվել է 2004 թվականին, Արցախում։Հիմա նվագախումբը բարեգործական կամ սոցիալական նախագիծ չէ, այլ մշակութային հավակնոտ նախաձեռնություն, որի նպատակն է պահպանել Արցախ տեղանունը և այն միջազգային ասպարեզում առաջ մղել:«Եթե չլիներ այդ անվանումը, իմաստ չէր ունենա վերակենդանացնել նվագախումբը։ Հայաստանում նվագախմբերի պակաս չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը կցանկանա աջակցել նվագախմբին:«Գրեթե վստահ եմ, որ օրը կգա, մարդիկ իրենց պատիվ կհամարեն օգտակար լինել «Արցախ» նվագախմբին»,–ասաց Պապյանը։Համերգին կմասնակցի նաև աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որն ընդգծեց, որ իր պարտքն է համարում լինել երաժշտական կոլեկտիվի կողքին:«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի։ Գաղափարը թավջութակահար Նարեկ Հախնազարյանինն է՝ նա հրավիրեց, և ես անմիջապես համաձայնեցի, - ասաց Խաչատրյանը։Հախնազարյանի խոսքով՝ նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։«Ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ հայը չի կարող Արցախի մասին խոսել հանգիստ ու հպարտ։ Հայաստանում կան կազմակերպություններ և ֆինանսական կառույցներ, որոնց մենք նույնիսկ չենք դիմել. գիտենք, որ անվան պատճառով մեզ կմերժեն»։«Արցախ» նվագախմբի համերգը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 19:30-ին, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա Սերգեյ Խաչատրյանը (ջութակ): Ծրագրում ներառված են՝ Բելլա Բարտոկ («Ռումինական ժողովրդական պարեր»), Ալեքսանդր Հարությունյան (Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար), Էդվարդ Միրզոյան («Շուշանիկ»), Դմիտրի Շոստակովիչ (կամերային սիմֆոնիա Դո մինոր, օպուս 110ա):Ներկայում նվագախումբը բաղկացած է 25 երաժիշտներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/02/88534183_113:0:1536:1067_1920x0_80_0_0_88a561021640f2d17ea5a620b264bdca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ հախնազարյան, արցախ, արցախցի, նվագախումբ
նարեկ հախնազարյան, արցախ, արցախցի, նվագախումբ
Առանց «Արցախ» անվանման իմաստ չէր ունենա. երաժիշտները՝ մայիսի 5-ին կայանալիք համերգի մասին
17:37 02.05.2025 (Թարմացված է: 17:41 02.05.2025) Նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Արցախից տեղափոխվելուց հետո «Արցախ» կամերային նվագախումբն առաջին անգամ համերգ կտա Հայաստանում:
Կոլեկտիվը հիմնադրվել է 2004 թվականին, Արցախում։
Հիմա նվագախումբը բարեգործական կամ սոցիալական նախագիծ չէ, այլ մշակութային հավակնոտ նախաձեռնություն, որի նպատակն է պահպանել Արցախ տեղանունը և այն միջազգային ասպարեզում առաջ մղել:
«Եթե չլիներ այդ անվանումը, իմաստ չէր ունենա վերակենդանացնել նվագախումբը։ Հայաստանում նվագախմբերի պակաս չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը կցանկանա աջակցել նվագախմբին:
«Գրեթե վստահ եմ, որ օրը կգա, մարդիկ իրենց պատիվ կհամարեն օգտակար լինել «Արցախ» նվագախմբին»,–ասաց Պապյանը։
Համերգին կմասնակցի նաև աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որն ընդգծեց, որ իր պարտքն է համարում լինել երաժշտական կոլեկտիվի կողքին:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի։ Գաղափարը թավջութակահար Նարեկ Հախնազարյանինն է՝ նա հրավիրեց, և ես անմիջապես համաձայնեցի, - ասաց Խաչատրյանը։
Հախնազարյանի խոսքով՝ նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։
«Ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ հայը չի կարող Արցախի մասին խոսել հանգիստ ու հպարտ։ Հայաստանում կան կազմակերպություններ և ֆինանսական կառույցներ, որոնց մենք նույնիսկ չենք դիմել. գիտենք, որ անվան պատճառով մեզ կմերժեն»։
«Արցախ» նվագախմբի համերգը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 19:30-ին, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա Սերգեյ Խաչատրյանը (ջութակ): Ծրագրում ներառված են՝ Բելլա Բարտոկ («Ռումինական ժողովրդական պարեր»), Ալեքսանդր Հարությունյան (Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար), Էդվարդ Միրզոյան («Շուշանիկ»), Դմիտրի Շոստակովիչ (կամերային սիմֆոնիա Դո մինոր, օպուս 110ա):
Ներկայում նվագախումբը բաղկացած է 25 երաժիշտներից։