https://arm.sputniknews.ru/20250502/amn-pettsarajvoghnery-bjujei-pvoghervov-taratsqner-en-vardzakalel-erekujtneri-hamar-mask-88524053.html
ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ
ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ
Sputnik Արմենիա
DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ պետական ծառայողները բյուջեից գումար վերցնելուց առաջ պետք է անդորրագիր... 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T15:09+0400
2025-05-02T15:09+0400
2025-05-02T15:12+0400
ամն
իլոն մասկ
բյուջե
փող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85805916_0:0:1600:901_1920x0_80_0_0_16a758737d28e85aea1efb0aafca684b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պետծառայողները բյուջետային միջոցներ են ծախսել երեկույթների համար շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ բյուջեից գումար վերցնելու առաջ պետական ծառայողները պետք է անդորրագիր ներկայացնեն։ Ինչպես նշել է գերատեսչության աշխատակիցը, դրանից հետո որևէ մեկն այլևս գումար չի վերցրել։Գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ պատմել է, որ ԱՄՆ փոքր բիզնեսի կառավարման վարչությունը վարկեր է տրամադրել 120 տարեկանից բարձր անձանց, թեև, ինչպես նշել է Մասկը, ԱՄՆ-ում ամենատարեց մարդը 114 տարեկան է: Բացի այդ, դեպարտամենտի աշխատակցի խոսքով, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և դեռ չծնված մարդկանց: Մասկի խոսքով՝ նման մարդկանցից մեկը «ծնվել է» 2165 թվականին։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված և Իլոն Մասկի գլխավորած Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նպատակն է կրճատել անարդյունավետ ծախսերը և վերակազմավորել դաշնային գործակալությունները։ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը ԱՄՆ կառավարության կողմից «շոկային» ծախսեր է բացահայտել, որոնց համար Կոնգրեսը թույլտվություն չի տվել։ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին անվստահություն հայտնելու բանաձև է ներկայացրել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85805916_174:0:1595:1066_1920x0_80_0_0_4b1e61d79bd021a6332c2c4f95850a34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իլոն մասկ, բյուջե, փող
ամն, իլոն մասկ, բյուջե, փող
ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ
15:09 02.05.2025 (Թարմացված է: 15:12 02.05.2025) DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ պետական ծառայողները բյուջեից գումար վերցնելուց առաջ պետք է անդորրագիր տրամադրեն:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պետծառայողները բյուջետային միջոցներ են ծախսել երեկույթների համար շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Նրանք, ըստ էության, երեկույթներ են կազմակերպել հարկատուների փողերով։ Նրանք (պետծառայողները. խմբ.) քչից են սկսում (գողանալ. խմբ.)։ Սկզբում, որպես կանոն, խարդախությունը տեղի է ունենում փոքր մասշտաբով, և նրանք փորձում են թաքցնել դա, այնուհետև տարեցտարի, եթե ոչ ոք չի կանգնեցնում նրանց խարդախությունը, ավելի անամոթ են դառնում և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գողանում, և ահա նրանք բառացիորեն մարզադաշտեր են վարձակալում (երեկույթների համար. խմբ.)», – հայտարարել է գերատեսչության ղեկավար Մասկը «Fox News» հեռուստաալիքի եթերում։
DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ բյուջեից գումար վերցնելու առաջ պետական ծառայողները պետք է անդորրագիր ներկայացնեն։ Ինչպես նշել է գերատեսչության աշխատակիցը, դրանից հետո որևէ մեկն այլևս գումար չի վերցրել։
Գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ պատմել է, որ ԱՄՆ փոքր բիզնեսի կառավարման վարչությունը վարկեր է տրամադրել 120 տարեկանից բարձր անձանց, թեև, ինչպես նշել է Մասկը, ԱՄՆ-ում ամենատարեց մարդը 114 տարեկան է: Բացի այդ, դեպարտամենտի աշխատակցի խոսքով, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և դեռ չծնված մարդկանց: Մասկի խոսքով՝ նման մարդկանցից մեկը «ծնվել է» 2165 թվականին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված և Իլոն Մասկի գլխավորած Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նպատակն է կրճատել անարդյունավետ ծախսերը և վերակազմավորել դաշնային գործակալությունները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը ԱՄՆ կառավարության կողմից «շոկային» ծախսեր է բացահայտել, որոնց համար Կոնգրեսը թույլտվություն չի տվել։