https://arm.sputniknews.ru/20250501/rd-zu-zvoravarzhutjunneri-tesanjuty-nerkajacvel-e-vorpes-hndka-pakistanjan-bakhman-drvag-88488516.html
ՌԴ ԶՈւ զորավարժությունների տեսանյութը ներկայացվել է որպես հնդկա-պակիստանյան բախման դրվագ
ՌԴ ԶՈւ զորավարժությունների տեսանյութը ներկայացվել է որպես հնդկա-պակիստանյան բախման դրվագ
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ Սու-24, Սու-30ՍՄ և Սու-27 օդանավերի անձնակազմերի ներգրավմամբ զորավարժությունների կադրերը հրապարակված են եղել 2020 թվականի ապրիլին և կապ չունեն... 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T18:03+0400
2025-05-01T18:03+0400
2025-05-01T18:04+0400
կեղծիք
զորավարժություններ
հնդկաստան
պակիստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1470/22/14702285_0:0:3066:1725_1920x0_80_0_0_de9a73a2f13cebcbcc268c36594135c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են տարածել Ռուսաստանի ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմի 2020 թվականի զորավարժություններից՝ այն ներկայացնելով որպես Հնդկաստանի կողմից Պակիստանի օդային տարածքը խախտելու մասին տեղեկություն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնին։Հնդկաստանը փակել է երկրի օդային տարածքը Պակիստանի բոլոր ինքնաթիռների համարԳերատեսչությունը ներկայացրել է «X» սոցցանցում հրապարակված տեսանյութի տակ օգտատիրոջ թարմ հաղորդագրությունը, որտեղ գրված է, թե դրանք հնդկական կործանիչներ են, որոնք հաջողությամբ մտել են Պակիստանի օդային տարածք՝ թռչելով Սինդ նահանգի ծովեզրով, իսկ Պակիստանը «պատասխան միջոցներ չի ձեռնարկել»:Պարզվել է, որ Սու-24, Սու-30ՍՄ և Սու-27 օդանավերի անձնակազմերի ներգրավմամբ զորավարժությունների կադրերը հրապարակված են եղել 2020 թվականի ապրիլին և կապ չունեն պակիստանա-հնդկական լարվածության հետ։«Մի՛ հավատացեք անհիմն պնդումներին», - կոչ է արել թուրքական գերատեսչությունը:Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆՀնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ ահաբեկիչների հարձակումից հետո: Մի քանի զինված անձինք հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող Բայսարան հովտում կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» (արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական կազմակերպության հետ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և 1 նեպալցի:
հնդկաստան
պակիստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1470/22/14702285_126:0:2857:2048_1920x0_80_0_0_0c33fac61038cd4ee60f2d2d0aa3f789.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կեղծիք, զորավարժություններ, հնդկաստան, պակիստան, թուրքիա
կեղծիք, զորավարժություններ, հնդկաստան, պակիստան, թուրքիա
ՌԴ ԶՈւ զորավարժությունների տեսանյութը ներկայացվել է որպես հնդկա-պակիստանյան բախման դրվագ
18:03 01.05.2025 (Թարմացված է: 18:04 01.05.2025) Պարզվել է, որ Սու-24, Սու-30ՍՄ և Սու-27 օդանավերի անձնակազմերի ներգրավմամբ զորավարժությունների կադրերը հրապարակված են եղել 2020 թվականի ապրիլին և կապ չունեն պակիստանա-հնդկական լարվածության հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Սոցցանցերի օգտատերերը տեսանյութ են տարածել Ռուսաստանի ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմի 2020 թվականի զորավարժություններից՝ այն ներկայացնելով որպես Հնդկաստանի կողմից Պակիստանի օդային տարածքը խախտելու մասին տեղեկություն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնին։
Գերատեսչությունը ներկայացրել է «X» սոցցանցում հրապարակված տեսանյութի տակ օգտատիրոջ թարմ հաղորդագրությունը, որտեղ գրված է, թե դրանք հնդկական կործանիչներ են, որոնք հաջողությամբ մտել են Պակիստանի օդային տարածք՝ թռչելով Սինդ նահանգի ծովեզրով, իսկ Պակիստանը «պատասխան միջոցներ չի ձեռնարկել»:
«Որոշ սոցիալական ցանցերում տարածված այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Նյութը տեսագրվել է Ռուսաստանի Բալթյան նավատորմի զորավարժությունների ժամանակ», - «X» սոցիալական ցանցում գրել է կենտրոնը՝ որպես ապացույց ներկայացնելով 2020 թվականի զորավարժությունների կադրերը։
Պարզվել է, որ Սու-24, Սու-30ՍՄ և Սու-27 օդանավերի անձնակազմերի ներգրավմամբ զորավարժությունների կադրերը հրապարակված են եղել 2020 թվականի ապրիլին և կապ չունեն պակիստանա-հնդկական լարվածության հետ։
«Մի՛ հավատացեք անհիմն պնդումներին», - կոչ է արել թուրքական գերատեսչությունը:
Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ ահաբեկիչների հարձակումից հետո: Մի քանի զինված անձինք հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող Բայսարան հովտում կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» (արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական կազմակերպության հետ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և 1 նեպալցի: