https://arm.sputniknews.ru/20250501/rd-despany-lvoru-marzpeti-het-qnnarkel-e-mijtaratsashrjanajin-hamagvortsakcutjuny-88486609.html
ՌԴ դեսպանը Լոռու մարզպետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը
ՌԴ դեսպանը Լոռու մարզպետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը մասնակցել է նաև Տաշիր քաղաքում ռուսական կենտրոնի բացմանը: 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T16:51+0400
2025-05-01T16:51+0400
2025-05-01T16:51+0400
հայաստան
ռուսաստան
դեսպան
սերգեյ կոպիրկին
լոռի
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան
արամ ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88482932_0:0:1280:721_1920x0_80_0_0_1b5dbd4f07dc47ad67aa3ced55d74d8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:Ապրիլի 29-ին Կոպիրկինը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:Մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Լոռու մարզի տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր՝ շեշտը դնելով փոխշահավետ նախագծերի իրականացման, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի հաստատման վրա:Դեսպանն այցելել է նաև Տաշիր քաղաք, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ստեղծած ռուսական կենտրոնի բացմանը և ծանոթացել «Ամպեր Արմենիա» մալուխային գործարանի և «Տաշիր կար» կարի ֆաբրիկայի աշխատանքներին:Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են «Տաշիր» ընկերությունների խմբին, որի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:
լոռի
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88482932_300:0:1261:721_1920x0_80_0_0_19f253594997854f8809b6a34c96eda6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դեսպան, սերգեյ կոպիրկին, լոռի, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, արամ ղազարյան
հայաստան, ռուսաստան, դեսպան, սերգեյ կոպիրկին, լոռի, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, արամ ղազարյան
ՌԴ դեսպանը Լոռու մարզպետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը
Ռուսաստանի դեսպանը մասնակցել է նաև Տաշիր քաղաքում ռուսական կենտրոնի բացմանը:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
Ապրիլի 29-ին Կոպիրկինը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:
Մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Լոռու մարզի տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր՝ շեշտը դնելով փոխշահավետ նախագծերի իրականացման, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի հաստատման վրա:
Դեսպանն այցելել է նաև Տաշիր քաղաք, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ստեղծած ռուսական կենտրոնի բացմանը և ծանոթացել «Ամպեր Արմենիա» մալուխային գործարանի և «Տաշիր կար» կարի ֆաբրիկայի աշխատանքներին:
Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են «Տաշիր» ընկերությունների խմբին, որի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: