00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա, իհարկե, բացահայտ շանտաժ է սեփական թիմի նկատմամբ.Մարգարյան

Սա, իհարկե, բացահայտ շանտաժ է սեփական թիմի նկատմամբ.Մարգարյան
Բաժանորդագրվել
Կառավարության երեկվա նիստում, անդրադառնալով հայտարարագրման համակարգի ներդրման խնդիրներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ համակարգի ներդրման պահին արդեն իսկ պարզ էր, որ անհրաժեշտ է լինելու 400 հազարից 500 հազար նույնականացման քարտ։ Մինչդեռ դրանց թողարկման հնարավորությունը ամսական ընդամենը 10 հազար է, ինչի մասին ինքը բավական ուշ է տեղեկացել։
«Չեմ հետաձգելու բարեփոխումները։ Որ նախարարը եկավ և ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի»,-հայտարարել էր գործադիրի ղեկավարը։ Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը այս կամ այն թերության համար մեղադրում է իր թիմի անդամներին։
«Սա, իհարկե, բացահայտ շանտաժ է սեփական թիմի նկատմամբ` ևս մեկ անգամ ցույց տալու, թե այդտեղ ով է համար 1-ը և, որ չի կարող լինել համար 2»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը` վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը սեփական թիմակիցների և կառավարության անդամների հանդեպ։
Լրահոս
0