00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Wildberries-ը փոփոխել է վերադարձի կանոնները. ինչ պետք է իմանան Հայաստանի բնակիչները

© Sputnik / Ирина Алтухова / Անցնել մեդիապահոցWildberries
Wildberries - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
Wildberries-ում ընդգծել են, որ առաքումը ներառում է նաև օդային բեռնափոխադրումներ, ինչը բարձրացնում է լոգիստիկայի արժեքը:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Wildberries-ը սկսել է ապրանքի վերադարձի դեպքում գնորդներից պահել առաքման արժեքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից։
Սկսած ապրիլի կեսերից, առցանց շուկայում պատվերների ձևակերպման ժամանակ առաքման արժեքը սկսել է ցուցադրվել ապրանքի գնից առանձին։ Այս առումով Հայաստանի շատ բնակիչներ կասկածել են, որ հարթակում նոր վճարովի ծառայություն է ի հայտ եկել։
Wildberries-ում պարզաբանել են, որ առաքման համար ոչ մեծ վճար (մոտ 1 դոլար) միշտ է գանձվել, սակայն պատշաճ որակ ունեցող ապրանքի վերադարձի դեպքում վճարն այլևս չի փոխհատուցվի: Բացառություն են կազմում թերություններ ունեցող կամ վնասված ապրանքները, որոնց առաքման արժեքը վերադարձվում է:
«Առաքման արժեքը չի փոխհատուցվում, երբ վերադարձվում է թերություն չունեցող ապրանք: Դա կապված է լոգիստիկ ծախսերի աճի և գնումներն ավելի գիտակցված դարձնելու մեր ձգտման հետ», - պարզաբանել են ընկերությունում։
Wildberries-ում ընդգծել են, որ այն երկրներում, որտեղ ներկայացված են, ակտիվորեն զարգացնում են լոգիստիկ կարողությունները։ Միջազգային առաքումը ներառում է նաև օդային բեռնափոխադրումներ, ինչը մեծացնում է փոխադրման արժեքը: Ընդ որում, առցանց առևտրի հարթակը հավաստիացրել է, որ վաճառողների կողմից սահմանվող ապրանքների գները չեն փոխվել։
Այժմ հաճախորդի զամբյուղում առանձին ցուցադրվում են ապրանքի արժեքը և առաքման գումարը, ինչը գնորդին հնարավորություն է տալիս նախապես տեսնել բոլոր ծախսերը: Առաքման արժեքի հաշվարկը կախված է ապրանքների չափերից, երթուղու բարդությունից և պահեստի հեռավորությունից:
Wildberries-ը միջազգային առցանց հիպերմարկետ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 2004 թվականին։ Ընկերությունը գործում է Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Իսրայելում: Հայաստանում հարթակը ներկայացված է 2018 թվականից, իսկ 2021 թվականից սկսել է ընդլայնել պատվերների ստացման կետերի ցանցը։
Wildberries-ից 2024 թ–ին ի՞նչ են ամենաշատը գնել Հայաստանի բնակիչները
Լրահոս
0