00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճիշտ եմ արել. Նոր Նորքի թաղապետը` Արթուր Չախոյանին ծեծելու մասին

© Photo : Social media of Tigran Ter-MargaryanՏիգրան Տեր–Մարգարյան
Տիգրան Տեր–Մարգարյան  - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
Թաղապետին և նրա աշխատակիցներին ոստիկանությունը բերման չենթարկեց, այնինչ հենց նրանք էին Չախոյանին գցել գետնին և ծեծում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորք վարչական շրջանի շենքից ոստիկանությունը հրավիրել է բաժին` հաղորդում ներկայացնելու։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տիգրան Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ դա նրա հայհոյանքների պատասխանն է։ Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր–Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։ Սակայն թաղապետարանի աշխատակիցները հենց ընդունարանում ծեծի ենթարկեցին Չախոյանին, ինչին միացավ նաև թաղապետը։
«Չախոյանին բերման չեն ենթարկել, նա հրավիրվել է ոստիկանության բաժին` հաղորդում տալու»,– ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ ակտիվիստի աչքը ծեծկռտուքի ժամանակ վնասվել է։
Լրագրողները թաղապետարանում պարբերաբար հետաքրքրվում էին, թե ինչի համար են Չախոյանին տարել բաժին, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացան, իրավապահները միայն կրկնում էին` իրենց աշխատանքին պետք չէ խոչընդոտել։
Ոստիկաններից մեկը ենթականերին հրահանգեց, որ ծեծկռտուքի հետ կապ ունեցող ցանկացած անձի ձերբակալեն և տանեն բաժին։ Թաղապետն այդ ժամանակ հանրային քննարկում էր անցկացնում։
Ի վերջո լրագրողներին հաջողվեց ոստիկանների հետ մտնել քննարկման սենյակ և զրուցել Տիգրան Տեր–Մարգարյանի հետ։
«Արթուր Չախոյանը չէր եկել հանրային քննարկման մասնակցելու, նա փորձում էր իմ աշխատասենյակ մտնել, ինչի իրավունքը չունի։ Հետո սադրեց ու դրա պատասխանը ստացավ։ Դրանից հետո ես ասացի` եթե Արթուր Չախոյանը նույն կերպ շարունակելու է, ապա հանրային քննարկումը հետաձգվում է։ Բնակիչներն էլ են պահանջել, որպեսզի Արթուր Չախոյանը հեռանա, որպեսզի կարողանան պատշաճ քննարկում անցկացնել»,– ասաց թաղապետը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը ընդգծեց, որ իրեն պահել է այնպես, ինչպես կպահեր յուրաքանչյուր հայ տղամարդ։
Դիտարկմանը, որ ինքը թաղապետ է ու պետք է ծեծկռտուքի մասնակիցներին բաժաներ, ոչ թե ինքն էլ միանար, շեշտեց` բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է։
«Երբ գալիս են, վարչական շրջանի ղեկավարին հայհոյում են ու անվայել պահվածք են դրսևորում, այո՛, կարծում եմ` ճիշտ եմ արել»,– ասաց թաղապետը։
Ի դեպ, Տիգրան Տեր–Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, որի խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ծեծկռտուքից հետո այցելել էր թաղապետարան` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։
Արաբկիրի թաղապետի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել. տեղակալները կալանավորվել են
Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ իրենց հետ այդ լեզվով ոչ ոք չպետք է խոսի ու հույս հայտնեց, որ սադրիչների (նկատի ուներ Արթուր Չախոյանին – խմբ.) դեմ քրեական գործեր կհարուցվեն։
Նշենք, որ Արթուր Չախոյանը Տիգրան Տեր–Մարգարյանին ցանկանում էր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով։
Գայի պողոտա 46 հասցեում մոտ 2000 քմ տարածքում նախատեսվում է 16– հարկանի, 4 մուտքով շենք կառուցել։ Բնակիչներից մեկը հայտնեց, որ ներկայում այդ տարածքում անմխիթար վիճակում գտնվող մանկական խաղահրապարակ է։ Մոտակայքում կա երաժշտական դպրոց, 2 մանկապարտեզ, ու հենց այդ մասով է անցնում ճանապարհը դեպի Գայի պողոտա 46։
«Այդ տարածքը դեռ 2007 թվականից է վաճառվել, ու այս տարիների ընթացքում մոտ 7 սեփականատեր փոխվել է։ Այդ տարածքում հիմա երեխաները խաղում են, չնայած ավերակի վերածված հատված է, խաղահրապարակ սարքած չէ, ուղղակի երեխաներն այսօր այլ տեղ չունեն խաղալու համար։ Մենք դեմ ենք այդ հատվածում որևէ շենք կառուցելուն»,– ասաց բնակիչը։
Նա ընդգծեց, որ թաղապետը նույնպես կողմ չէ, որ այդ տարածքում շենքեր կառուցվեն։
Լրահոս
0