00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ

© Photo : Lydian Armenia official siteԼիդիան Արմենիա
Լիդիան Արմենիա - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
150 մլն դոլար գումարը պետք է ներգրավվի մեկ բանկից։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ին ՀՀ–ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով և մինչև 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվում է ընդհանուր մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք՝ կնքելով համապատասխան պայմանագիր:

150 մլն դոլար գումարը` որպես սինդիկացիոն վարկ, պետք է ներգրավվեր «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից: Մինչդեռ կառավարության այս որոշմամբ փոխվել է վարկատու առևտրային բանկերի շրջանակը։
«Ընկերության և առևտրային բանկերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում փոխվել է վարկատու առևտրային բանկերի շրջանակը»,– ասված է որոշման մեջ։
Որպես փոխված վարկատու բանկ` որոշման նախագծում նշվում է «Ամերիաբանկը»։
Նշվում է, որ պետության կողմից ֆինանսական երաշխիքի տրամադրումը կնպաստի ընկերության գործունեության բնականոն ընթացքին` Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար:
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ հանքի գործարկման համար ընկերությանը 250 մլն դոլար է պետք: Նա նաև նշել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանքը շահագործողներին։
Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Լրահոս
0