00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չախոյանին հիվանդանոց տեղափոխեցին. փաստաբանները պնդում են` ակտիվիստին խոշտանգել են

© Photo : ScreenshotԱրթուր Չախոյան
Արթուր Չախոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ակտիվիստին ծեծի ենթարկելուց հետո նրա աչքի հատվածում արյան զեղում է եղել, վնասվել է նաև ոտքը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ակտիվիստ Արթուր Չախոյանին ոստիկանական բաժանմունքից «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հիվանդանոց։
Նշենք, որ օրվա առաջին կեսին Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից պատասխան պահանջելու` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ Այնտեղ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։
Ակտիվիստի աչքի հատվածում արյան զեղում էր եղել, նաև ոտքի վնասվածք էր ստացել։ Չախոյանին հիվանդանոց տեղափոխեցին ոստիկանների ուղեկցությամբ։
«Ես ձերբակալված եմ, կարգավիճակ ունեմ»,– լրագրողների հետ զրույցում նշեց Չախոյանը։
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնությունն էլ հայտարարություն է տարածել, որում հստակ արձանագրում են` Նոր Նորքի թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին («Պաշտոնատար անձի կողմից… որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը … այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ… անձը կատարել է …». ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 450)։
«Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։ Այնուհանդերձ, ոստիկանության ծառայողների այդ վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ որպես նրանց գործողություններն առերևույթ ղեկավարող՝ հանդես է գալիս դեռ մեկ տարի առաջ քաղաքացու խոշտանգմանը մասնակից լինելու համար քրեական հետապնդման ենթակա, բայց անպատիժ մնացած ոստիկանը»,– ասված է փաստաբանների հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։ Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր–Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։ Թաղապետարանի աշխատակիցները հենց ընդունարանում ծեծի ենթարկեցին Չախոյանին, ինչին միացավ նաև թաղապետը։
Լրահոս
0