00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան հիասթափված է Կիպրոսի մասին Կենտրոնական Ասիայի 5 երկրների որոշումից. Քուրթուլմուշ

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՀյուսիսային Կիպրոս
Հյուսիսային Կիպրոս - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
Անկարան Կենտրոնական Ասիայի երկրներից քայլեր է ակնկալում, որոնք կփոխհատուցեն Կիպրոսի վերաբերյալ հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Թուրքիան հիասթափված է միջինասիական հինգ երկրների՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողովից հետո միայն Կիպրոսի Հունական Հանրապետության գոյությունը լեգիտիմ ճանաչելու որոշումից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Ապրիլի սկզբին Սամարղանդում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի արդյունքներով եզրափակիչ հռչակագիր ընդունվեց, որի տեքստում նշվում էր, որ կողմերը հանձնառու են հարգել պետությունների տարածքային ամբողջականությունը և, մասնավորապես, հետևում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1983 թվականի 541 և 1984 թվականի 550 բանաձևերին: Երկու բանաձևերն էլ դատապարտում են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հռչակումը և Թուրքիայի հետ դեսպանների փոխանակումը, կղզում միակ օրինական ներկայացուցիչ է ճանաչվում Կիպրոսի հունական Հանրապետությունը: Գագաթնաժողովը նախագահել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, դրան մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները։
Թուրքիան ՀՀ–ի հետ կարգավորում չի ուզում, նրան զիջումներ են պետք. արևելագետը՝ ռիսկերի մասին
Ղրղզստան կատարած այցի ընթացքում Քուրթուլմուշը մեկնաբանել է իրավիճակը թուրքականtv100 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա թուրք առաջին պաշտոնյաներից մեկն է, որը գնահատական տվեց այս ճգնաժամին։
«Ղրղզստանը և Ուզբեկստանը դեսպանատներ չունեն Կիպրոսում, այլ երկրների դեպքում այդ աշխատանքը կատարում են հարևան երկրներոմ գտնվող դեսպանները։ Թուրքիան իսկապես նման քայլի չէր սպասում, մենք ուժեղ հիասթափություն ենք ապրել», – հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։
Քուրթուլմուշը նշել է, որ այս թեման քննարկել է իր ղրղըզ գործընկերների, այդ թվում՝ նախագահի հետ։
Նրա խոսքով՝ Անկարան սպասում է քայլերի, որոնք կփոխհատուցեն Կիպրոսի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։
«Մենք հայտարարել ենք, որ Թուրքիան ձեզ չի ասում` ինչպես կառուցել հարաբերություններ երրորդ երկրների հետ, բայց մենք՝ որպես ձեր եղբայրներ, լրջորեն մտահոգված ենք դրանով և կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկվեն տեղի ունեցածը փոխհատուցելու համար», - ասել է Քուրթուլմուշը։
Մասնավորապես, ինչպես կարծում է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը, այս երկրները կարող էին ներկայացուցչություն բացել «Հյուսիսային Կիպրոսում» կամ այլ երկրներում դեսպաններին հավատարմագրել որպես չճանաչված հանրապետությունում դեսպաններ։ Հնարավոր է նաև մշակութային ծրագրերի զարգացում։
«Նրանք կարող են ձեռնարկել քայլեր, որոնք, թեկուզև ոչ պաշտոնական մակարդակով, սակայն կարող են արտահայտել թուրքական քաղաքական ինքնությունը», – նշել է նա։
Քուրթուլմուշը հավելել է, որ թեման քննարկել է նախորդ շաբաթ և՛ Ուզբեկստանի, և՛ Ղազախստանի խորհրդարանների խոսնակների հետ, սակայն պայմանով, որ լրատվամիջոցները ներկա չեն լինելու։
Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածով ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
Ըստ խոսնակի` գործընկերները «ֆանտաստիկ դրական» արձագանք են ցուցաբերել, և Անկարան ակնկալում է, որ հինգ երկրները մոտ ապագայում քայլեր կձեռնարկեն՝ գագաթնաժողովում արված գործողությունները «փոխհատուցելու» համար։
Նա կոչ է արել զերծ մնալ ենթադրություններից, թե հինգ երկրները «վաճառել» են Թուրքիային և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ԵՄ-ի կողմից խոստացված ներդրումների դիմաց, քանի որ նման գաղափարները սեպ են խրում թյուրքալեզու երկրների միջև։
Կիպրոսը փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը տեղի ունեցավ Կիպրոսում պետական ​​հեղաշրջման և Հունաստանին կղզու միացման փորձի հետևանքով։ Կղզու տարածքի 37%-ը, որտեղ 1983 թվականին հռչակվեց այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», հայտնվեց օկուպացված վիճակում։ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչեց միայն Թուրքիան։
Լրահոս
0