https://arm.sputniknews.ru/20250430/5-or-anc-nikvol-pashinjany-cavakcel-e-iranin-88435591.html
5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին
5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին
Sputnik Արմենիա
Վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T13:23+0400
2025-04-30T13:23+0400
2025-05-05T15:36+0400
նիկոլ փաշինյան
ցավակցություն
իրանի իսլամական հանրապետություն
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82233597_0:135:1600:1035_1920x0_80_0_0_23fb0ccf93ee594ca7919925bfdd88f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։«Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված է գերագույն առաջնորդ Խամենեիին հղված հեռագրում։Նշենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագիրը հղել ե Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից գրեթե 5 օր անց։Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տուժածների թիվն ավելի քան 1200 է։Հիշեցնենք, որ Բանդար Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։Ապրիլի 28-ը երկրում հայտարարված էր սգո օր։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82233597_65:0:1445:1035_1920x0_80_0_0_e0b61dfabf978a92ceb1b34e658450a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ցավակցություն, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն
նիկոլ փաշինյան, ցավակցություն, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն
5 օր անց Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանին
13:23 30.04.2025 (Թարմացված է: 15:36 05.05.2025) Վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,- վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված է գերագույն առաջնորդ Խամենեիին հղված
հեռագրում։
Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից ցավակցություն և վշտակցություն է հայտնել, զորակցություն՝ զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագիրը հղել ե Բանդար Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից գրեթե 5 օր անց։
Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Շահիդ-Ռաջայիի անվան նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տուժածների թիվն ավելի քան 1200 է։
Հիշեցնենք, որ Բանդար Աբասում
ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Ապրիլի 28-ը երկրում հայտարարված էր սգո օր։