https://arm.sputniknews.ru/20250429/rdn-intelektual-tekhnvolvogianer-e-pvordzarkel-gerdzajnajin-qaghaqaciakan-inqnatirneri-hamar-88368045.html
ՌԴ–ն ինտելեկտուալ տեխնոլոգիաներ է փորձարկել գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների համար
ՌԴ–ն ինտելեկտուալ տեխնոլոգիաներ է փորձարկել գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների համար
Sputnik Արմենիա
Փորձնական թռիչքներն իրականացրել է ընդլայնված թռիչքային անձնակազմը։ 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T11:02+0400
2025-04-29T11:02+0400
2025-04-29T11:04+0400
ռուսաստան
ինքնաթիռ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88366938_0:137:3155:1911_1920x0_80_0_0_fb5a89ffd68b9af4807b7213508c763f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի «Ն.Ե. Ժուկովսկու անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը աշխարհում առաջին անգամ փորձարկել է գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների համար նախատեսված ինտելեկտուալ տեխնոլոգիաները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են կենտրոնի մամուլի ծառայությունից։Փորձարկումներին մասնակցել են «Ն. Ե. Ժուկովսկու անվան ինստիտուտ» ԱՀԿ–ի կազմի մեջ մտնող Ավիացիոն համակարգերի պետական գիտահետազոտական ինստիտուտի և Ս.Ա. Չապլիգինի անվան Սիբիրյան ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները։«Տերմինալից տերմինալ» հայեցակարգը ենթադրում է ինքնաթիռի կառավարում տարբեր սպեկտրալ միջակայքերի տեսախցիկների վրա հիմնված արտաքին տեսողության համակարգերի միջոցով, որոնք ամբողջությամբ բացառում են օդաչուների խցիկի ավանդական ապակեպատումը։ Փորձարկումների ժամանակ ինքնաթիռի կառավարումն իրականացվել է հեռավար եղանակով արտաքին դիտարկման համակարգերի օգնությամբ։«Այս տեխնոլոգիաների վրա աշխատանքը չափազանց կարևոր է ապագա գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների տեսքը ձևավորելու համար։ Հաջող փորձարկումները հաստատեցին ինքնաթիռի թռիչքի, վայրէջքի և կառավարման սկզբունքային հնարավորությունը առանց ապակեպատման», – նշել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։«Ն. Ե. Ժուկովսկու անվան ինստիտուտից» պարզաբանել են, որ ցուցադրիչը ներառում է արտաքին տեսողության համակարգ, նորարարական նավիգացիոն և դիտարկման սարքեր։ Կառավարման համակարգը հիմնված է հինգ տեսանելի սպեկտրի և երկու ինֆրակարմիր տեսախցիկների վրա, որոնք ապահովում են թռիչքի լիարժեք տեսողական ուղեկցումը։Փորձնական թռիչքներն իրականացրել է ընդլայնված թռիչքային անձնակազմը, որում ընդգրկված են եղել ինքնաթիռի հրամանատարը, երկրորդ օդաչուն, բորտմեխանիկը, փորձարկող օպերատորը և փորձարկող օդաչուն։ Փորձարկող օդաչուի աթոռին նստել է Ս.Ա. Չապլիգինի անվան ՍիբԱԳԻ-ի գլխավոր տնօրեն, առաջին դասի փորձարկող օդաչու Վ.Ե. Բարսուկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88366938_212:0:2941:2047_1920x0_80_0_0_78dc6d08d990dd5239dd4f9851bc865b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ինքնաթիռ, թռիչք
ռուսաստան, ինքնաթիռ, թռիչք
ՌԴ–ն ինտելեկտուալ տեխնոլոգիաներ է փորձարկել գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների համար
11:02 29.04.2025 (Թարմացված է: 11:04 29.04.2025) Փորձնական թռիչքներն իրականացրել է ընդլայնված թռիչքային անձնակազմը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի «Ն.Ե. Ժուկովսկու անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը աշխարհում առաջին անգամ փորձարկել է գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների համար նախատեսված ինտելեկտուալ տեխնոլոգիաները։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Ինստիտուտը փորձարկեց խելացի տեխնոլոգիաների ցուցադրիչը, որն իրականացնում է «տերմինալից տերմինալ» հայեցակարգը «փակ խցիկի» պայմաններում՝ առանց ապակեպատման: Այս տեխնոլոգիաներն ապագայում կարող են օգտագործվել գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների նոր սերունդ ստեղծելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Փորձարկումներին մասնակցել են «Ն. Ե. Ժուկովսկու անվան ինստիտուտ» ԱՀԿ–ի կազմի մեջ մտնող Ավիացիոն համակարգերի պետական գիտահետազոտական ինստիտուտի և Ս.Ա. Չապլիգինի անվան Սիբիրյան ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները։
«Տերմինալից տերմինալ» հայեցակարգը ենթադրում է ինքնաթիռի կառավարում տարբեր սպեկտրալ միջակայքերի տեսախցիկների վրա հիմնված արտաքին տեսողության համակարգերի միջոցով, որոնք ամբողջությամբ բացառում են օդաչուների խցիկի ավանդական ապակեպատումը։ Փորձարկումների ժամանակ ինքնաթիռի կառավարումն իրականացվել է հեռավար եղանակով արտաքին դիտարկման համակարգերի օգնությամբ։
«Այս տեխնոլոգիաների վրա աշխատանքը չափազանց կարևոր է ապագա գերձայնային քաղաքացիական ինքնաթիռների տեսքը ձևավորելու համար։ Հաջող փորձարկումները հաստատեցին ինքնաթիռի թռիչքի, վայրէջքի և կառավարման սկզբունքային հնարավորությունը առանց ապակեպատման», – նշել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։
«Ն. Ե. Ժուկովսկու անվան ինստիտուտից» պարզաբանել են, որ ցուցադրիչը ներառում է արտաքին տեսողության համակարգ, նորարարական նավիգացիոն և դիտարկման սարքեր։ Կառավարման համակարգը հիմնված է հինգ տեսանելի սպեկտրի և երկու ինֆրակարմիր տեսախցիկների վրա, որոնք ապահովում են թռիչքի լիարժեք տեսողական ուղեկցումը։
Փորձնական թռիչքներն իրականացրել է ընդլայնված թռիչքային անձնակազմը, որում ընդգրկված են եղել ինքնաթիռի հրամանատարը, երկրորդ օդաչուն, բորտմեխանիկը, փորձարկող օպերատորը և փորձարկող օդաչուն։ Փորձարկող օդաչուի աթոռին նստել է Ս.Ա. Չապլիգինի անվան ՍիբԱԳԻ-ի գլխավոր տնօրեն, առաջին դասի փորձարկող օդաչու Վ.Ե. Բարսուկը։