https://arm.sputniknews.ru/20250429/mak-i-glkhavvor-qartughary-hndkastanin-ev-pakistanin-ir-bari-tsarajutjunnern-e-arajarkel-88419423.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին իր «բարի ծառայություններն» է առաջարկել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին իր «բարի ծառայություններն» է առաջարկել
Sputnik Արմենիա
Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի և Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ։ 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T22:27+0400
2025-04-29T22:27+0400
2025-04-29T22:30+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
հնդկաստան
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82224409_0:0:1600:901_1920x0_80_0_0_8bdcbab96a53f6f847b822c089a51c35.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին իր «բարի ծառայություններն» է առաջարկել դեէսկալացիայի համար: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։Նրա խոսքով՝ այսօր Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:Ինչպես նշել է Դյուժարիկը, Գուտերեշը կրկին դատապարտել է Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային Փեհելգամ քաղաքում: Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել «Լաշքար-Է-Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) մասնակցության վերաբերյալ:Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Արդեն մի քանի օր է՝ երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։ՌԴ-ն Հնդկաստանին և Պակիստանին կոչ է անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82224409_72:0:1480:1056_1920x0_80_0_0_b5cd775c5d5e4bb89a1f4baf9e3dfabf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, հնդկաստան, պակիստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, հնդկաստան, պակիստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին իր «բարի ծառայություններն» է առաջարկել
22:27 29.04.2025 (Թարմացված է: 22:30 29.04.2025) Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի և Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին իր «բարի ծառայություններն» է առաջարկել դեէսկալացիայի համար: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ այսօր Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Նա իր բարի ծառայություններն է առաջարկել ապաէսկալացիայի ջանքերին աջակցելու համար»,-ասել է Դյուժարիկը։
Ինչպես նշել է Դյուժարիկը, Գուտերեշը կրկին դատապարտել է Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային Փեհելգամ քաղաքում: Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել «Լաշքար-Է-Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) մասնակցության վերաբերյալ:
Իրավիճակը
լարվել է նաև սահմանին։ Արդեն մի քանի օր է՝ երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։