https://arm.sputniknews.ru/20250429/kecce-azatutjuny-ev-lgh-zhvoghvovurdy-adrbejancinery-pvordzel-en-yndhatel-sharmazanvovi-elujty-88370851.html
Կեցցե ազատությունը և ԼՂ ժողովուրդը. ադրբեջանցիները փորձել են ընդհատել Շարմազանովի ելույթը
Կեցցե ազատությունը և ԼՂ ժողովուրդը. ադրբեջանցիները փորձել են ընդհատել Շարմազանովի ելույթը
Sputnik Արմենիա
ՀՀԿ ԳՄ անդամը հայտարարեց, որ ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի նշանառության տակ հայտնվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական... 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T11:40+0400
2025-04-29T11:40+0400
2025-04-29T14:04+0400
էդուարդ շարմազանով
մոսկվա
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
արցախ
ֆաշիզմ
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88367691_2:0:1280:719_1920x0_80_0_0_01c13f9e3eadd7444a11b4ec7cfeec87.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմից հետո ԼՂ–ում Ադրբեջանի կողմից իրականացվել է վանդալիզմ, էթնիկ զտում, որի արդյունքում այսօր 120 հազար հայ գտնվում է իր հայրենիքից դուրս։ Այդ մասին Մոսկվայում հաղթանակի 80–ամյակի միջոցառման շրջանակում ի պատասխան ադրբեջանական սադրանքի հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։Նա հայտարարեց, որ ՄԱԿ–ի կանոնադրության մեջ ամրագրված կարևորագույն սկզբունքը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ–ի կանոնադրության 1-ին հոդվածում: Իսկ ՄԱԿ–ի կանոնադրության հոդված 55–ում ընդգծվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։Նա նշեց, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտություն կրեց, բայց, ցավոք, քսենոֆոբիան գոյություն ունի մինչ օրս. ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։ Լեռնային Ղարաբաղում պղծվել են մարշալ Բաղրամյանի, Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։Այդ պահին ադրբեջանական պատվիրակության անդամները տեղից սկսեցին ռեպլիկներ անել` փորձելով ընդհատել և խոչընդոտել Շարմազանովի ելույթը։«Ստոպ, ստոպ»,– սկսեցին բղավել ադրբեջանցիները։«Ինչ ստոպ. լսիր, ես ելույթ եմ ունենում… պահեք էթիկան, երբ ձեր պատվիրակությունն էր ելույթ ունենում, ես չմիջամտեցի»,– բարկացած արձագանքեց Շարմազանովը։Նա շարունակեց ելույթը` հայտարարելով` ԼՂ–ում 2020–23 թթ. տեղի է ունեցել էթնիկ զտում, 120 հազար հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս։«Այն, ինչ այսօր արել է Ադրբեջանի ղեկավարությունը, էթնիկ զտումն է, քսենոֆոբիա և նեոնացիստական քաղաքականություն։ Պատերազմի արդյունքներն անարդար են և ոչ մի ընդհանուր բան չունեն ՄԱԿ-ի կանոնադրության հետ։ Կեցցե ազատությունը և ԼՂ ժողովուրդը»,– եզրափակեց իր ելույթը Շարմազանովը։Ի դեպ, ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում այս միջոցառմանը, մինչդեռ Ադրբեջանի դեսպանությունը ներկայացած էր։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը ևս Մոսկվա մեկնած ՀՀԿ պատվիրակության կազմում է, «Ֆեյսբուքում» գրել է, որ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:«Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահի համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգող ուժայինով»,– գրել է պատգամավորը:ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը «Ֆեյսբուքում» նշել է, որ ամեն ինչ սկսվեց ադրբեջանցիների ելույթից, որտեղ նրանք որոշ «դիվանագիտական փաթեթավորմամբ» նշել էին, թե՝ «այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին և 2023-ին, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում էր, և Ադրբեջանը կարողացավ վերականգնել արդարությունը»։Էդուարդ Շարմազանովից հետո ելույթ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը: Իր խոսքում նա նշել է, որ 21-րդ դարում ֆաշիզմի դրսևորումները շարունակվում են։«Ֆաշիզմի դրսևորումներից մեկը Լեռնային Ղարաբաղում հայկական խաղաղ քաղաքների ու գյուղերի գնդակոծությունն է։ Նաև 120 հազար հայերի բռնի տեղահանումը, մշակութային ժառանգության բառացի ոչնչացումը»,– նշել է Տոնոյանը։ Նրա ելույթը ևս ադրբեջանցիները փորձեցին խանգարել։Հիշեցնենք, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Մոսկվա են մեկնել ՀՀԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները։Պատվիրակության անդամները միջազգային կոնֆերանսին հանդես են եկել ելույթներով, ինչպես նաև հանդիպումներ ունեցել «Единая Россия»-ի անդամների հետ:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88367691_210:0:1169:719_1920x0_80_0_0_fe94b306fa315ffbc15ae9f13532506e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, видео, մոսկվա, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, արցախ, ֆաշիզմ, իվետա տոնոյան
էդուարդ շարմազանով, видео, մոսկվա, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, արցախ, ֆաշիզմ, իվետա տոնոյան
Կեցցե ազատությունը և ԼՂ ժողովուրդը. ադրբեջանցիները փորձել են ընդհատել Շարմազանովի ելույթը
11:40 29.04.2025 (Թարմացված է: 14:04 29.04.2025) ՀՀԿ ԳՄ անդամը հայտարարեց, որ ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի նշանառության տակ հայտնվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմից հետո ԼՂ–ում Ադրբեջանի կողմից իրականացվել է վանդալիզմ, էթնիկ զտում, որի արդյունքում այսօր 120 հազար հայ գտնվում է իր հայրենիքից դուրս։ Այդ մասին Մոսկվայում հաղթանակի 80–ամյակի միջոցառման շրջանակում ի պատասխան ադրբեջանական սադրանքի հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա հայտարարեց, որ ՄԱԿ–ի կանոնադրության մեջ ամրագրված կարևորագույն սկզբունքը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ–ի կանոնադրության 1-ին հոդվածում: Իսկ ՄԱԿ–ի կանոնադրության հոդված 55–ում ընդգծվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։
«Ռուս պատմաբանները հաճախ հղում են կատարում հենց ժողովուրդների ինքնորոշման միջազգային, արձանագրված և երաշխավորված իրավունքին: Այն իրավունքը, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ապագան կառուցել է իր նախնիների հողի վրա։ Այդ իրավունքն այսօր անտեսվել է, և հիմա Լեռնային Ղարաբաղը օկուպացված է»,– ընդգծեց Շարմազանովը։
Նա նշեց, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտություն կրեց, բայց, ցավոք, քսենոֆոբիան գոյություն ունի մինչ օրս. ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։ Լեռնային Ղարաբաղում պղծվել են մարշալ Բաղրամյանի, Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։
Այդ պահին ադրբեջանական պատվիրակության անդամները տեղից սկսեցին ռեպլիկներ անել` փորձելով ընդհատել և խոչընդոտել Շարմազանովի ելույթը։
«Ստոպ, ստոպ»,– սկսեցին բղավել ադրբեջանցիները։
«Ինչ ստոպ. լսիր, ես ելույթ եմ ունենում… պահեք էթիկան, երբ ձեր պատվիրակությունն էր ելույթ ունենում, ես չմիջամտեցի»,– բարկացած արձագանքեց Շարմազանովը։
Նա շարունակեց ելույթը` հայտարարելով` ԼՂ–ում 2020–23 թթ. տեղի է ունեցել էթնիկ զտում, 120 հազար հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս։
«Այն, ինչ այսօր արել է Ադրբեջանի ղեկավարությունը, էթնիկ զտումն է, քսենոֆոբիա և նեոնացիստական քաղաքականություն։ Պատերազմի արդյունքներն անարդար են և ոչ մի ընդհանուր բան չունեն ՄԱԿ-ի կանոնադրության հետ։ Կեցցե ազատությունը և ԼՂ ժողովուրդը»,– եզրափակեց իր ելույթը Շարմազանովը։
Ի դեպ, ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում այս միջոցառմանը, մինչդեռ Ադրբեջանի դեսպանությունը ներկայացած էր։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար
Տիգրան Աբրահամյանը, որը ևս Մոսկվա մեկնած ՀՀԿ պատվիրակության կազմում է, «Ֆեյսբուքում» գրել է, որ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:
«Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահի համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգող ուժայինով»,– գրել է պատգամավորը:
ՀՀԿ խորհրդի անդամ
Արմեն Հովասափյանը «Ֆեյսբուքում» նշել է, որ ամեն ինչ սկսվեց ադրբեջանցիների ելույթից, որտեղ նրանք որոշ «դիվանագիտական փաթեթավորմամբ» նշել էին, թե՝ «այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին և 2023-ին, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում էր, և Ադրբեջանը կարողացավ վերականգնել արդարությունը»։
«Առանց պաթոսի հարկ է արձանագրել, որ Շարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք՝ կիրթ և հանգամանալից կերպով, ընդամենը 2-3 րոպեի ընթացքում Մոսկվայում բոլորի ներկայությամբ ասելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2020-ին և 2023-ին Արցախում։ Ի դեպ, շատ կարևոր է, որ այս մասին խոսվել է հենց Մոսկվայում և հենց ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում, քանի որ Արցախում տեղի ունեցածը իսկապես ֆաշիզմի դրսևորում էր, որի մասին մինչ օրս պատշաճ կերպով չէր բարձրաձայնվել»,– գրել է նա։
Էդուարդ Շարմազանովից հետո ելույթ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը: Իր խոսքում նա նշել է, որ 21-րդ դարում ֆաշիզմի դրսևորումները շարունակվում են։
«Ֆաշիզմի դրսևորումներից մեկը Լեռնային Ղարաբաղում հայկական խաղաղ քաղաքների ու գյուղերի գնդակոծությունն է։ Նաև 120 հազար հայերի բռնի տեղահանումը, մշակութային ժառանգության բառացի ոչնչացումը»,– նշել է Տոնոյանը։ Նրա ելույթը ևս ադրբեջանցիները փորձեցին խանգարել։
Հիշեցնենք, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում
Մոսկվա են մեկնել ՀՀԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները։
Պատվիրակության անդամները միջազգային կոնֆերանսին հանդես են եկել ելույթներով, ինչպես նաև հանդիպումներ ունեցել «Единая Россия»-ի անդամների հետ: