00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի մասին է Անաստաս Միկոյանը 1937-ին բանակցել Աթաթուրքի հետ. թոռը մանրամասներ է պատմում

Բաժանորդագրվել
Միկոյանի թոռան խոսքով՝ խորհրդային նավերի՝ Բոսֆորով անարգել անցնելու շուրջ անհաջող բանակցություններից հետո խորհրդային իշխանությունները «ջնջեցին» Աթաթուրքին։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Թուրքիայի առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանի միջև գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել 1937 թվականի սեպտեմբերին։ Խորհրդային հայտնի պետական և կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ սենսացիոն մանրամասներ ներկայացրեց։
1937 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տխրահռչակ պլենումը, որտեղ հաստատվեցին «ժողովրդի թշնամիների» գնդակահարության ընդարձակ ցուցակները։ Պլենումին հրավիրվածների թվում էր Միկոյանը, ինչը առիթ դարձավ, որ նրան մեղադրեն բռնաճնշումներին մասնակցելու մեջ։
«Այստեղ՝ Հայաստանի ազգային արխիվում, մենք գտանք 37 թվականի այդ պլենումի արձանագրությունը։ Ու պարզվեց, որ Միկոյանն ընդհանրապես պլենումում չի եղել։ Նա միայն վերջին օրն է եկել՝ ամբիոնից երկու բառ ասելու։ Հետո Մոսկվա է մեկնել։ Պարզվում է, որ Ստալինը Միկոյանին գաղտնի հրահանգով ուղարկել է Աթաթուրքի հետ գաղտնի հանդիպման», - ասաց Նամինը «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ: Չորս դարաշրջան՝ մեկ ճակատագիր» գրքի հայերեն թարգմանության կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Ինչպես հետևում է արխիվային նյութերից, Հայաստան ժամանելուց հետո Միկոյանն անմիջապես մեկնել է սահման, այնտեղ նրան «միջանցք» է տրամադրվել, և նա մեկնել է Անկարա՝ բանակցությունների, որոնք տևել են 2-3 օր։
Ինչպես նշեց Նամինը, Թուրքիայում գաղտնի են պահվում Աթաթուրքի հետ կապված բոլոր արխիվները, ուստի հետազոտողները բանակցություններում քննարկված հարցերի մասին կարող են դատել միայն անուղղակի տեղեկություններով:
«Էրդողանը գաղտնագրել է ամեն ինչ, ուստի մենք միայն անուղղակիորեն գիտենք, թե ինչի մասին է խոսվել։ Եղել է երկու հարց։ Մեկը, որ խորհրդային նավերն առանց թույլտվության անցնեին Բոսֆորով՝ սեփականի պես օգտագործելով նեղուցը: Եվ երկրորդը՝ ֆաշիստական Գերմանիայի կողմից Խորհրդային Միության վրա հարձակման դեպքում, եթե պատերազմ լինի, թուրքերը չպիտի գնային նավթի հետևից, չպիտի հարձակվեին, և փաստորեն այդպես էլ եղավ։ Իսկ ինչ վերաբերում է նավերի անցման հետ կապված հարցին, դա այնքան էլ չստացվեց։ Աթաթուրքը կարծես մինչև վերջ չի համաձայնել։ Ու դրանից հետո Խորհրդային Միությունում Աթաթուրքին այլևս չէին հիշում», — պատմեց Նամինը։
«Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ: Չորս դարաշրջան՝ մեկ ճակատագիր» գիրքը Ստաս Նամինի և ռուս արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող, ինքնակենսագրական արձակի ժանրում ստեղծագործող Անդրեյ Ռուբանովի համատեղ աշխատանքն է:
Գրքի յուրաքանչյուր գլխի վերջում ներկայացված է օգտագործված փաստաթղթերի ցանկը, և ընթերցողները կարող են ինքնուրույն ստուգել տեղեկությունների հավաստիությունը:
Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող
Լրահոս
0