https://arm.sputniknews.ru/20250429/hh-n-khaghaghapahnerin-durs-kberi-kvosvovvojic-agn-n-meknabanel-e-pashinjani-hajtararutjuny-88353289.html
ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T08:56+0400
2025-04-29T08:56+0400
2025-04-29T09:32+0400
հայաստան
խաղաղապահ
կոսովո
նիկոլ փաշինյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27802102_0:0:1001:563_1920x0_80_0_0_2a0b069f8d333ceca6be86a4b055c246.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում ՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին նպաստում է նաև ՀՀ անվտանգային համակարգի տոկունության բարձրացմանը` հիմնված միջազգային չափանիշների և ձեռքբերված փորձի վրա՝ դարձնելով այն առավել դիմացկուն արդի անվտանգային մարտահրավերների նկատմամբ։Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:Նշենք, որ հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում նաև Լիբանանում ՄԱԿ–ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում:
կոսովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27802102_0:0:783:587_1920x0_80_0_0_affb05b9a5d1a5c7d6b5930c93b78d82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղաղապահ, կոսովո, նիկոլ փաշինյան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, խաղաղապահ, կոսովո, նիկոլ փաշինյան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
08:56 29.04.2025 (Թարմացված է: 09:32 29.04.2025) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից
Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում ՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:
Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին», - հայտնել են ԱԳՆ-ից:
Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:
Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին նպաստում է նաև ՀՀ անվտանգային համակարգի տոկունության բարձրացմանը` հիմնված միջազգային չափանիշների և ձեռքբերված փորձի վրա՝ դարձնելով այն առավել դիմացկուն արդի անվտանգային մարտահրավերների նկատմամբ։
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նշենք, որ հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում նաև Լիբանանում ՄԱԿ–ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում: