00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ-ն գնահատում է Վրաստանի աջակցությունը խաղաղության համաձայնագրի հարցում․ Խաչատուրյան

© Courtesy of Mikheil KavelashviliՎրաստանի և Հայաստանի նախագահները
Վրաստանի և Հայաստանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2025
Վրաստանի և Հայաստանի նախագահները
Բաժանորդագրվել
Կավելաշվիլին Խաչատուրյանին հրավիրեց Վրաստան։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանը գնահատում է Վրաստանի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս մասին հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հանդիպմանը մենք քննարկել ենք մի շարք միջազգային և գլոբալ հարցեր, կշարունակենք զարգացնել մեր ռազմավարական համագործակցությունը՝ ի շահ մեր երկու երկրների»,– ասաց ՀՀ նախագահը:
Խաչատուրյանը կարևորեց նաև Հայաստանի և Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները` որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործոն։
Կավելաշվիլին իր խոսքում նշեց, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին երկու երկրները շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը։
«Անցյալ տարի մենք ձևակերպեցինք ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում էլ ավելի մեծ համագործակցության համար»,– հավելեց նա։
Կավելաշվիլին նաև ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանն առաջատար եռյակում է:
Հիշեցնենք՝ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով, այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը։
Լրահոս
0