https://arm.sputniknews.ru/20250429/ete-mardy-harust-e-uremn-gvoghacel-e-davit-harutjunjany-bacatrum-e-sd-vorvoshumy-88399354.html
Եթե մարդը հարուստ է, ուրեմն գողացե՞լ է․ Դավիթ Հարությունյանը բացատրում է ՍԴ որոշումը
Եթե մարդը հարուստ է, ուրեմն գողացե՞լ է․ Դավիթ Հարությունյանը բացատրում է ՍԴ որոշումը
Sputnik Արմենիա
Դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցագործության դեմ պայքարի շրջանակներում այն բոլոր գործերից, որոնցով չի ներկայացվել կապը ենթադրյալ ապօրինի գույքի և... 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T16:45+0400
2025-04-29T16:45+0400
2025-04-29T16:51+0400
դավիթ հարությունյան
ապօրինի
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276114_0:86:1600:986_1920x0_80_0_0_94fe007625be8f8904df419785563c56.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Որոշ դեպքերում հնարավոր չի լինում հիմնավորել և ապացույցներ ներկայացնել, որ գույքը ձեռք է բերվել օրինական եկամուտներով, քանի որ այդ ապացույցները պետության ձեռքում են, իսկ վերջինս կա՛մ դրանք ոչնչացրել է, կա՛մ պատշաճ չի պահպանել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վիճարկելու համար ՍԴ դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչն է։Հարությունյանը շեշտում է՝ իր պայքարը չի նշանակում, թե ինքը պաշտպանում է կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը։ Սակայն մի կողմից որևէ դեպքում չեն կարող խախտվել անձի սահմանադրական հիմնարար իրավունքները, մյուս կողմից էլ Հարությունյանը դեմ է պոպուլիստական այն մտքին, թե եթե մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։Հարությունյանը ներկայացրեց նաև օրենքի խնդրահարույց կողմերը։ Օրենքը 2 նպատակ է հռչակել՝ կոռուպցիայի և ընդհանուր հանցավորության դեմ պայքար։ Երկրորդ դեպքում անգամ պայման չէ հանցանքի՝ դատարանի կողմից հաստատված լինելը, այսինքն՝ բավարար է, որ քրեական գործ հարուցված լինի։ Օրենքը պարունակում է մի դրույթ, որ կապ չունի՝ գույքը ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, թե հետո կամ այն հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եթե անձը չկարողանա ներկայացնել բավարար ապացույցներ, որ գույքը ձեռք է բերվել օրինական եկամուտներով, ապա այն պետք է բռնագանձվի։ Ըստ օրենքի՝ եթե անձն արդարացվեց և համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը պետք է շարունակվի։ Ընդ որում՝ օրենքը վերաբարերում է 1991-ի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքին, կապ չունի՝ այն ձեռք է բերվել պաշտոն ստանալուց առաջ, թե հետո։Հարությունյանի խոսքով՝ իրենք ՍԴ-ում հարց են բարձրացրել նաև, որը վերաբերում է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը։«Մենք պնդում էինք, որ ուսումնասիրությունը սկսելու պահից անձն ու իր ընտանիքը հայտնվում են շատ խոցելի իրավիճակում։ Ամբողջ ուսումնասիրության ընթացքում, որը գաղտնի է արվում, անձի նկատմամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ընդ որում՝ ոչ միայն անձի, այլև նրա հարազատների, մերձավորների, գործընկերների, բիզնես-գործընկերների վերաբերյալ, որոնց ընթացքում վեր են հանվում նրանց անձնական և ընտանեկան գաղտնիքները, բանկային, նոտարական գաղտնիքը և այլն։ Այս պայմաններում մենք պնդում էինք, որ մարդ պետք է հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկել ուսումնասիրություն սկսելը, եթե համարի, որ դա ապօրինի է սկսվել»,- նշում է Հարությունյանը։ Կաշառքի գործ. Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվելՆրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը տարօրինակ և ոչ կենսունակ որոշում է կայացրել, ըստ որի՝ ուսումնասիրություն սկսելը չի կարող համարվել մարդու իրավունքների վրա ազդող որոշում։ՍԴ դիմած պատգամավորների դիմումում ևս մի հարց է բարձրացվել․ ըստ օրենքի՝ ուսումնասիրությունները կարող են տարածվել մինչև 1991թ․։ Հարությունյանը հիշեցնում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր երկրում փաստաթղթաշրջանառության նկատմամբ պահանջներն այնպիսին չէին, ինչպես այսօր է։«Ուստի օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված՝ հաճախ մարդկանց վրա դնում ենք անլուծելի խնդիր։ Այս անգամ էլ Սահմանադրական դատարանն ընտրեց լռելու պրակտիկան»,- ընդգծում է Հարությունյանը։Պատգամավորների ներկայացուցիչը նաև առանձին ներկայացրեց ՍԴ-ի կայացրած որոշման դրական կողմերը։ՍԴ-ն արձանագրել է, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ, և այդ պետք է որոշ հավաստիությամբ ցույց տրվի։ Այսինքն՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասան հանցանքի հետ։ՍԴ-ն արձանագրել է, որ եթե հարցը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։Երրորդ՝ Ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում։Նա շեշտում է՝ հաշվի առնելով այս որոշումը՝ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցագործության դեմ պայքարի շրջանակներում այն բոլոր գործերից, որոնցով չի ներկայացվել կապը ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի միջև։ Նաև պարտավոր է անհապաղ հրաժարվել այն բոլոր գործերից, որոնցով մարդիկ արդարացվել են։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերին, ապա Դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի և հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջներից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իրենց ներկայացրած դիմումը քննելու հարցում Սահմանադրական դատարանը խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները։ Դիմումը ներկայացվել է ՍԴ 2021թ․ նոյեմբերին։ Ըստ օրենքի՝ այն պետք է քննվեր 6 ամսում, բայց կարող էր երկարաձգել ևս 3 ամսով։ Այսինքն՝ ՍԴ-ն օրենքը խախտել է առնվազն 2,5 տարով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276114_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b132b7d9e3624de62492f8372a08d1fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ հարությունյան, ապօրինի, սահմանադրական դատարան
դավիթ հարությունյան, ապօրինի, սահմանադրական դատարան
Եթե մարդը հարուստ է, ուրեմն գողացե՞լ է․ Դավիթ Հարությունյանը բացատրում է ՍԴ որոշումը
16:45 29.04.2025 (Թարմացված է: 16:51 29.04.2025) Դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցագործության դեմ պայքարի շրջանակներում այն բոլոր գործերից, որոնցով չի ներկայացվել կապը ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի միջև։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Որոշ դեպքերում հնարավոր չի լինում հիմնավորել և ապացույցներ ներկայացնել, որ գույքը ձեռք է բերվել օրինական եկամուտներով, քանի որ այդ ապացույցները պետության ձեռքում են, իսկ վերջինս կա՛մ դրանք ոչնչացրել է, կա՛մ պատշաճ չի պահպանել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վիճարկելու համար ՍԴ դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչն է։
«Օրինակ, անհատական եկամտային հարկի հաշվարկները Դուք կգտնեք միմիայն 2013 թվականից։ Հիմա պատկերացրեք այն մարդու վիճակը, որը պարտավոր է ինչ-որ բան ապացուցել, այդ ապացույցները պետության ձեռքում էին, բայց պետության մեղքով դրանք անհետացել են, իսկ զրկանքները պետք է կրի այդ մարդը»,- ասաց Հարությունյանը՝ անդրադառնալով ՍԴ կայացրած որոշման բացասական կողմերին։
Հարությունյանը շեշտում է՝ իր պայքարը չի նշանակում, թե ինքը պաշտպանում է կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը։ Սակայն մի կողմից որևէ դեպքում չեն կարող խախտվել անձի սահմանադրական հիմնարար իրավունքները, մյուս կողմից էլ Հարությունյանը դեմ է պոպուլիստական այն մտքին, թե եթե մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։
Հարությունյանը ներկայացրեց նաև օրենքի խնդրահարույց կողմերը։ Օրենքը 2 նպատակ է հռչակել՝ կոռուպցիայի և ընդհանուր հանցավորության դեմ պայքար։ Երկրորդ դեպքում անգամ պայման չէ հանցանքի՝ դատարանի կողմից հաստատված լինելը, այսինքն՝ բավարար է, որ քրեական գործ հարուցված լինի։ Օրենքը պարունակում է մի դրույթ, որ կապ չունի՝ գույքը ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, թե հետո կամ այն հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եթե անձը չկարողանա ներկայացնել բավարար ապացույցներ, որ գույքը ձեռք է բերվել օրինական եկամուտներով, ապա այն պետք է բռնագանձվի։ Ըստ օրենքի՝ եթե անձն արդարացվեց և համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը պետք է շարունակվի։ Ընդ որում՝ օրենքը վերաբարերում է 1991-ի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքին, կապ չունի՝ այն ձեռք է բերվել պաշտոն ստանալուց առաջ, թե հետո։
Հարությունյանի խոսքով՝ իրենք ՍԴ-ում հարց են բարձրացրել նաև, որը վերաբերում է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը։
«Մենք պնդում էինք, որ ուսումնասիրությունը սկսելու պահից անձն ու իր ընտանիքը հայտնվում են շատ խոցելի իրավիճակում։ Ամբողջ ուսումնասիրության ընթացքում, որը գաղտնի է արվում, անձի նկատմամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ընդ որում՝ ոչ միայն անձի, այլև նրա հարազատների, մերձավորների, գործընկերների, բիզնես-գործընկերների վերաբերյալ, որոնց ընթացքում վեր են հանվում նրանց անձնական և ընտանեկան գաղտնիքները, բանկային, նոտարական գաղտնիքը և այլն։ Այս պայմաններում մենք պնդում էինք, որ մարդ պետք է հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկել ուսումնասիրություն սկսելը, եթե համարի, որ դա ապօրինի է սկսվել»,- նշում է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը տարօրինակ և ոչ կենսունակ որոշում է կայացրել, ըստ որի՝ ուսումնասիրություն սկսելը չի կարող համարվել մարդու իրավունքների վրա ազդող որոշում։
ՍԴ դիմած պատգամավորների դիմումում ևս մի հարց է բարձրացվել․ ըստ օրենքի՝ ուսումնասիրությունները կարող են տարածվել մինչև 1991թ․։ Հարությունյանը հիշեցնում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր երկրում փաստաթղթաշրջանառության նկատմամբ պահանջներն այնպիսին չէին, ինչպես այսօր է։
«Ուստի օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված՝ հաճախ մարդկանց վրա դնում ենք անլուծելի խնդիր։ Այս անգամ էլ Սահմանադրական դատարանն ընտրեց լռելու պրակտիկան»,- ընդգծում է Հարությունյանը։
Պատգամավորների ներկայացուցիչը նաև առանձին ներկայացրեց ՍԴ-ի կայացրած որոշման դրական կողմերը։
ՍԴ-ն արձանագրել է, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ, և այդ պետք է որոշ հավաստիությամբ ցույց տրվի։ Այսինքն՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասան հանցանքի հետ։
ՍԴ-ն արձանագրել է, որ եթե հարցը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։
Երրորդ՝ Ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում։
«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ զբաղեցրել է պետական պաշտոն և դուրս է եկել պաշտոնից, չպետք է ամբողջ կյանքում սպասի, թե դատախազության ուխտը երբ կչոքի իր դռանն ու կասի՝ որտեղից այս գույքը, որ ձեռք ես բերել այս տարիների ընթացքում»,- ասաց Հարությունյանը։
Նա շեշտում է՝ հաշվի առնելով այս որոշումը՝ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցագործության դեմ պայքարի շրջանակներում այն բոլոր գործերից, որոնցով չի ներկայացվել կապը ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի միջև։ Նաև պարտավոր է անհապաղ հրաժարվել այն բոլոր գործերից, որոնցով մարդիկ արդարացվել են։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերին, ապա Դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի և հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջներից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իրենց ներկայացրած դիմումը քննելու հարցում Սահմանադրական դատարանը խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները։ Դիմումը ներկայացվել է ՍԴ 2021թ․ նոյեմբերին։ Ըստ օրենքի՝ այն պետք է քննվեր 6 ամսում, բայց կարող էր երկարաձգել ևս 3 ամսով։ Այսինքն՝ ՍԴ-ն օրենքը խախտել է առնվազն 2,5 տարով։