https://arm.sputniknews.ru/20250429/anna-vardapetjany-merzhel-e-arpine-sargsjani-nakhadzernutjuny-zhvoghvovurd-88366374.html
Աննա Վարդապետյանը մերժել է Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
Աննա Վարդապետյանը մերժել է Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով՝ նախարարի նախաձեռնությունը խիստ հակասական է ընկալվում նաև քաղաքական շրջանակներում։ 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T09:57+0400
2025-04-29T09:57+0400
2025-04-29T10:17+0400
հայաստան
արփինե սարգսյան
աննա վարդապետյան
օրենքով գող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81456660_0:0:1600:901_1920x0_80_0_0_98e304d3d7cbb867d572821eb75ea8d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Պարբերականը նշում է, որ նման նորմը չի կարող օրենք դառնալ՝ առանց հակասահմանադրական բնույթ ձեռք բերելու։ Սահմանադրությունը երաշխավորում է անձի խոսքի ազատությունն ու իրավունքը` չինքնամեղադրվելու, ինչի խախտումը կարող է դառնալ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։Ըստ թերթի՝ Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը քաղաքական շրջանակներում ևս ընկալվում է որպես խիստ հակասական․ նույնիսկ իշխանական կուլիսներում լուրջ վերապահումներ կան, և օրենսդրական փաթեթը դժվար թե հասնի Ազգային ժողով՝ առանց էական փոփոխությունների։Մարդը բանկում մերժվում է, բայց նրա տվյալներով օնլայն 6 անգամ շատ վարկ են ստանում․ դատախազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81456660_179:0:1600:1066_1920x0_80_0_0_22b79279419b2835fd1d3ad926d32987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արփինե սարգսյան, աննա վարդապետյան, օրենքով գող
հայաստան, արփինե սարգսյան, աննա վարդապետյան, օրենքով գող
Աննա Վարդապետյանը մերժել է Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
09:57 29.04.2025 (Թարմացված է: 10:17 29.04.2025) Թերթի տեղեկություններով՝ նախարարի նախաձեռնությունը խիստ հակասական է ընկալվում նաև քաղաքական շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Այս մասին գլխավոր դատախազը ուրբաթ օրը ակնարկեց նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ պետք չէ շտապելով ընդունել օրենք, որը հնարավոր չի լինի գործնականում կիրառել, իսկ իրավական դաշտում հարուցել վիճահարույց խնդիրներ։ Իրավապաշտպան շրջանակները ևս չեն ընդունում այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթում «կարգավիճակ ունենալու» փաստը չափազանց անհստակ է և իրավաբանորեն դժվար ապացուցելի։ Եթե անձը որևէ գործողություն չի կատարել, միայն ենթադրյալ կարգավիճակի կամ ենթամշակույթին պատկանելու կասկածի հիման վրա նրան քրեականացնելը հակասում է իրավական պետության հիմունքներին»,– գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ նման նորմը չի կարող օրենք դառնալ՝ առանց հակասահմանադրական բնույթ ձեռք բերելու։ Սահմանադրությունը երաշխավորում է անձի խոսքի ազատությունն ու իրավունքը` չինքնամեղադրվելու, ինչի խախտումը կարող է դառնալ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։
Ըստ թերթի՝ Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը քաղաքական շրջանակներում ևս ընկալվում է որպես խիստ հակասական․ նույնիսկ իշխանական կուլիսներում լուրջ վերապահումներ կան, և օրենսդրական փաթեթը դժվար թե հասնի Ազգային ժողով՝ առանց էական փոփոխությունների։