https://arm.sputniknews.ru/20250428/udmurtiajum-ahabekchutjun-nakhapatrastvoghy-datapartvel-e-18-tarva-azatazrkman-88339124.html
Ուդմուրտիայում ահաբեկչություն նախապատրաստողը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Ուդմուրտիայում ահաբեկչություն նախապատրաստողը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Քրեական գործի քննության ընթացքում լիովին ապացուցվել է մեղադրյալի մեղքը պետական դավաճանություն կատարելու մեջ։ 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T12:53+0400
2025-04-28T12:53+0400
2025-04-28T12:53+0400
ուդմուրտիա
ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88329566_0:0:843:474_1920x0_80_0_0_0d83b0bb6b2c257dfa68af1f06f4ced7.png
Ուդմուրտիայում պաշտպանական ձեռնարկության ղեկավարին ռումբով սպանություն նախապատրաստող ահաբեկիչը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։Նշվում է, որ մեղադրյալը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից 2023 թվականի նոյեմբերի 16-ին Ուդմուրտական Հանրապետության Իժևսկ քաղաքում։ Հատուկ ծառայության տվյալներով՝ նա ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական գործողությունն էր ծրագրում իրականացնել տարածաշրջանում գտնվող պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի ղեկավարի դեմ։«Հանցագործությունը կատարելուց հետո ահաբեկիչը նախատեսում էր երրորդ երկրների միջոցով մեկնել Ուկրաինա` ՌԴ–ի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Առգրավվել են ինքնաշեն պայթուցիկների պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ, ուկրաինացի զինյալների հետ նամակագրություն պարունակող հեռախոս և ահաբեկչության միջոցների պատրաստման հրահանգներ», – հավելել է ԱԴԾ-ն։Հատուկ ծառայությունում նշել են, որ քրեական գործի քննության ընթացքում լիովին ապացուցվել է մեղադրյալի մեղքը պետական դավաճանություն կատարելու (ՌԴ–ի անվտանգության դեմ ուղղված գործողություններում օտարերկրյա պետությանը այլ օգնություն ցուցաբերելու տեսքով), ահաբեկչություն նախապատրաստելու, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու և պայթուցիկ սարքերի անօրինական պահպանման մեջ։
ուդմուրտիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Террориста, планировавшего убийство главы оборонного предприятия в Удмуртии, приговорили к 18 годам колонии, сообщила ФСБ
Sputnik Արմենիա
Террориста, планировавшего убийство главы оборонного предприятия в Удмуртии, приговорили к 18 годам колонии, сообщила ФСБ
2025-04-28T12:53+0400
true
PT1M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88329566_62:0:694:474_1920x0_80_0_0_296b93e417eedf8977b78c69ea341551.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուդմուրտիա, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, դատ, видео
ուդմուրտիա, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, դատ, видео
Ուդմուրտիայում ահաբեկչություն նախապատրաստողը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Քրեական գործի քննության ընթացքում լիովին ապացուցվել է մեղադրյալի մեղքը պետական դավաճանություն կատարելու մեջ։
Ուդմուրտիայում պաշտպանական ձեռնարկության ղեկավարին ռումբով սպանություն նախապատրաստող ահաբեկիչը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Կենտրոնական շրջանային ռազմական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 1990 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ, որը ՌԴ–ում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության անդամ է։ Նշված անձը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ առաջին 4 տարին բանտում պատժի կրմամբ, և 200 հազար ռուբլի տուգանք։ Դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մեղադրյալը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից 2023 թվականի նոյեմբերի 16-ին Ուդմուրտական Հանրապետության Իժևսկ քաղաքում։ Հատուկ ծառայության տվյալներով՝ նա ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական գործողությունն էր ծրագրում իրականացնել տարածաշրջանում գտնվող պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի ղեկավարի դեմ։
«Հանցագործությունը կատարելուց հետո ահաբեկիչը նախատեսում էր երրորդ երկրների միջոցով մեկնել Ուկրաինա` ՌԴ–ի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Առգրավվել են ինքնաշեն պայթուցիկների պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ, ուկրաինացի զինյալների հետ նամակագրություն պարունակող հեռախոս և ահաբեկչության միջոցների պատրաստման հրահանգներ», – հավելել է ԱԴԾ-ն։
Հատուկ ծառայությունում նշել են, որ քրեական գործի քննության ընթացքում լիովին ապացուցվել է մեղադրյալի մեղքը պետական դավաճանություն կատարելու (ՌԴ–ի անվտանգության դեմ ուղղված գործողություններում օտարերկրյա պետությանը այլ օգնություն ցուցաբերելու տեսքով), ահաբեկչություն նախապատրաստելու, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու և պայթուցիկ սարքերի անօրինական պահպանման մեջ։