https://arm.sputniknews.ru/20250428/turqian-zenqvov-li-inqnatirner-e-ugharkel-pakistan-zlm-88331021.html
Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ
Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին հաղորդվում է Իսլամաբադին Թուրքիայի աջակցության մասին։ 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T11:23+0400
2025-04-28T11:23+0400
2025-04-28T11:23+0400
պակիստան
հնդկաստան
թուրքիա
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88329961_0:30:1200:705_1920x0_80_0_0_be8eef1cd621da6a89f90b57c774f88d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։Նշվում է, որ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։Թուրքիայի աջակցության մասին հաղորդումները հայտնվել են Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Իրավիճակն այնտեղ սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, բազմաթիվ վիրավորներ կան։Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն (ISI) առնչություն է ունեցել «Լաշկար-է-Թայբա» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակմանը։Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանատանը գտնվող մարդկանց թիվը, Պակիստանի դիվանագիտական առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարել անցանկալի անձ և փակել սահմանին գտնվող «Աթթարի» հիմնական անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագիրը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։
պակիստան
հնդկաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88329961_0:0:1080:810_1920x0_80_0_0_4e5e2d6e34394b48e86f831d638a0362.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, հնդկաստան, թուրքիա, սպառազինություն
պակիստան, հնդկաստան, թուրքիա, սպառազինություն
Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին հաղորդվում է Իսլամաբադին Թուրքիայի աջակցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։
Նշվում է, որ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
Չհաստատված տվյալներով` Պակիստան են առաքվել KARAOK հակատանկային հրթիռային համալիրներ և Bayraktar TB2 ԱԹՍ–ի համար նախատեսված տարբեր զինամթերք (MAM-L, MAM-C, KEMANKEŞ)։
Թուրքիայի աջակցության մասին հաղորդումները հայտնվել են Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Իրավիճակն այնտեղ սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում զինված անձինք
ահաբեկչական հարձակում են իրականացրել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, բազմաթիվ վիրավորներ կան։
Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն (ISI) առնչություն է ունեցել «Լաշկար-է-Թայբա» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակմանը։
Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը
գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանատանը գտնվող մարդկանց թիվը, Պակիստանի դիվանագիտական առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարել անցանկալի անձ և փակել սահմանին գտնվող «Աթթարի» հիմնական անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագիրը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։