00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերներ հետ, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանը մտադիր չէ լարել, խզել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ապագայում տեսնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները։
«Կարծում եմ, որ միջազգային հարաբերություններում, առհասարակ դիվանագիտական հարաբերություններում միշտ ճիշտ է ընտրել բառերը։ Ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Երբեմն Հայաստանում արտահայտայություններ են արվում, որոնք ճիշտ չեն ներկայացնում իրականությունը։ Մենք Ռուաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերներ հետ, ինչպես նաև կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ` Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ ցանկություն կա նաև ավելի լավացնելու հարաբերությունները հարևան մյուս երկրների` Վրաստանի և Իրանի հետ։

Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանը ցանկանում է միևնույն ժամանակ խորացնել իր հարաբերությունները ԵՄ–ի հետ։ Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը վիզաների ազատականացման բանակցություններ է սկսել, և հույս հայտնեց, որ այդ գործընթացը տրամաբանական ժամկետներում տրամաբանական ավարտի կհանգի։
Նշենք, որ ՀՀ վարչապետը Էստոնիա է մեկնել ապրիլի 27-ին։ Նա այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկում ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։
Ջարդող-փչացնողի դեֆիցիտ կա․ Տալլինի մաքրությունը տպավորել է Նիկոլ Փաշինյանին
Էստոնացի լրագրողի հարցին` թե ինչպես է պատկերացնում այն իրավիճակը, որ Հայաստանն ուզում է միանալ ԵՄ–ին, բայց մասնակցում է Մոսկվայում անցկացվող շքերթներին, Փաշինյանը պատասխանեց` խնդիր դրված չէ որևէ ուղղությամբ հարաբերություններ վատացնելու։
«Կարող է լինել տեսական 2 մոտեցում` խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մեր մոտեցումն է մեծացնել և օգտագործել ինքնիշխանությունը` խորացնելու հարաբերությունները բոլոր այն ուղղություններով, որտեղ ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ, և որտեղ բավարար խորը չեն մեր հարաբերությունները։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց՝ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով երկրի արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, բայց այդ իրավիճակների կառավարումը Հայաստանը պատկերացնում է բոլոր գործընկերների հետ իր թափանցիկ և ազնիվ աշխատանքով։
Լրահոս
0