https://arm.sputniknews.ru/20250428/rd-n-hndkastanin-ev-pakistanin-kvoch-e-anum-taradzajnutjunnery-hartel-khaghagh-tshanaparhvov-88355600.html
ՌԴ-ն Հնդկաստանին և Պակիստանին կոչ է անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով
ՌԴ-ն Հնդկաստանին և Պակիստանին կոչ է անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով
Sputnik Արմենիա
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T19:19+0400
2025-04-28T19:19+0400
2025-04-28T19:21+0400
ռուսաստան
հնդկաստան
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1886/36/18863624_0:146:2730:1682_1920x0_80_0_0_071737d0ffab33ace47ba0fc3ec3ca17.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին քննարկել են Նյու Դելիի և Իսլամաբադի միջև սրված իրավիճակը: Մոսկվան կողմերին կոչ է արել տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության աճը։ Ռուսաստանը երկու կողմերին զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել», - ասված է հաղորդագրության մեջ:Ինչպես նշում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով:Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Վերջին օրերին երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1886/36/18863624_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d5436259b0a954b986d0c51f84ae0873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հնդկաստան, պակիստան
ռուսաստան, հնդկաստան, պակիստան
ՌԴ-ն Հնդկաստանին և Պակիստանին կոչ է անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով
19:19 28.04.2025 (Թարմացված է: 19:21 28.04.2025) Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին քննարկել են Նյու Դելիի և Իսլամաբադի միջև սրված իրավիճակը: Մոսկվան կողմերին կոչ է արել տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության աճը։ Ռուսաստանը երկու կողմերին զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով:
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում
ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Վերջին օրերին երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։