00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրում է Պաղեստինում կազմակերպության աշխատանքը խոչընդոտելու համար

© AP Photo / Jehad AlshrafiՊաղեստինցիներ
Պաղեստինցիներ - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025
Պաղեստինցիներ
Բաժանորդագրվել
Իսրայելի իշխանությունները նաև պաղեստինցի երեխաների համար նախատեսված դպրոցներ ապօրինի ներխուժելու փորձեր են ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և կազմակերպության իրավաբանական վարչության ղեկավար Էլինոր Համարշելդը հայտարարել է, որ Իսրայելը խոչընդոտում է ՄԱԿ-ի աշխատակիցների աշխատանքը Պաղեստինի տարածքներում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների համար վիզաների տրամադրման ուշացումներին և սահմանափակումներին։
«ՄԱԿ-ի աշխատակիցներին վիզաներ տրամադրելու գործընթացը գնալով ավելի մեծ արգելքների և սահմանափակումների է բախվում, իսկ UNRWA-ի աշխատակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելու համար միջոցներ են ձեռնարկվում», – հայտարարել է Համարշելդը ՄԱԿ–ի Միջազգային դատարանում Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ լսումների ժամանակ։
Նրա խոսքով` Իսրայելի իշխանությունները նաև պաղեստինցի երեխաների համար նախատեսված UNRWA–ի դպրոցներ ապօրինի ներխուժելու փորձեր են ձեռնարկել, ինչպես նաև դրանք փակելու վերաբերյալ որոշում են կայացրել։
Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկել են ՄԱԿ–ի Միջազգային դատարանում և կտևեն մինչև մայիսի 2-ը: Դատարանի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրման համար տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից 45 գրավոր դիմում է ստացվել: Ռուսաստանը առաջին պետություններից է, որը ներկայացրել է իր եզրակացությունը։
Հիշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձև, որով Միջազգային դատարանից խորհրդատվական եզրակացություն է հայցում Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում ձեռնարկված գործողությունների իրավական հետևանքների վերաբերյալ։ Փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը, մարդասիրական օգնության տրամադրմանը և պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցությանը։
Բանաձևին աջակցել է 137 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան։ Դեմ է քվեարկել 12 պետություն, այդ թվում՝ Իսրայելը, Կանադան և ԱՄՆ–ն։ Եվս 22 երկիր ձեռնպահ են մնացել։
Լրահոս
0