Ինչո՞ւ ինձ չեք հարցնում՝ Թրամփն ինչ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում․ Լավրովը՝ հաղորդավարին
13:17 28.04.2025 (Թարմացված է: 13:24 28.04.2025)
Բաժանորդագրվել
Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ–ն իր տարածքի ամբողջականության վերաբերյալ բանակցություններ չի վարում։
«Ինչո՞ւ ինձ չեք հարցնում՝ Դոնալդ Թրամփն ինչ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում»,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցի ժամանակ այս հարցն է տվել CBS–ի լրագրողին։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Վլադիմիր Զելենսկիին՝ ասելով, որ Ղրիմի վերաբերյալ նրա հայտարարությունները վնաս են հասցնում Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը ծանր է, Զելենսկին պետք է կա՛մ խաղաղություն կնքի, կա՛մ երեք տարվա ընթացքում կկորցնի ամբողջ երկիրը։ Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, Կիևը տվեց Ղրիմը՝ առանց որևէ կրակոցի, դժվար կլինի այն վերադարձնել։
Հաղորդավարուհու այն դիտարկմանը, թե Լավրովին, ըստ երևույթին, դուր են եկել Թրամփի խոսքերը Ղրիմի՝ 2014 թվականից Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվելու մասին, ռուս նախարարն ասել է. «Հարցն այն չէ՝ դուր է գալիս, թե ոչ։ Հարցն այն է, որ նա ճշմարտությունն է ասել»։
Այնուհետև ՌԴ արտգործնախարարը, անտեսելով հաղորդավարուհու այն արտահայտությունը, որ «Թրամփն ասել է այն, ինչը դուր է եկել Մոսկվային», շարունակել է իր միտքը։
«Իսկ հետո Զելենսկին հայտարարեց... որ Ղրիմը Ուկրաինայի մաս է՝ համաձայն երկրի Սահմանադրության։ Չգիտես ինչու, որևէ մեկը Եվրոպայում կամ ԱՄՆ–ում նրան չհիշեցրեց, որ տարածքային հարցերից բացի, Ուկրաինայի Սահմանադրությունը երաշխավորում է «Ուկրաինայում ռուսաց լեզվի և այլ ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ զարգացումը, կիրառումը և պաշտպանությունը», ինչպես նաև երաշխավորում է Ուկրաինայի բոլոր ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնության զարգացումը։ Սա ևս գրված է Սահմանադրության մեջ։ Եվ ես արդեն խոսել եմ այդ մասին, սակայն դուք որոշել եք չխորանալ այդ թեմայի մեջ», – ասել է ՌԴ դիվանագետը ամերիկացի հաղորդավարուհուն։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքում ոչ ոք չի հիշում մարդու իրավունքների մասին, երբ պահանջում է, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանին մարտադաշտում։
Լրագրողը նաև մեջբերել է Թրամփի այն հայտարարությունը, որ Ղրիմի հարցն այժմ նույնիսկ չի էլ քննարկվում։
«Այո, որովհետև դա արդեն որոշված հարց է», – անվրդով պատասխանել է Լավրովը։
CBS-ի հաղորդավարուհու ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը չի բանակցելու Ղրիմի ապագայի շուրջ, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է. «Ռուսաստանն իր տարածքի ամբողջականության մասին բանակցություններ չի վարում»։
Ղրիմը Ռուսաստանի մարզ է դարձել 2014 թվականի մարտին` Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ 2014 թվականի հանրաքվեում Ղրիմում ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում ընտրողների 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմ մտնելուն:Ուկրաինան համարում է, որ Ղրիմն իր ժամանակավորապես օկուպացված տարածքն է, արևմտյան շատ երկրներ աջակցում են Ուկրաինային այս հարցում։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելու օգտին են քվեարկել ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի հարցը վերջնականապես փակված է։