00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆաշիզմի արդարացումը նման է մատը էլեկտրական վարդակի մեջ մտցնելուն. Կոպիրկին

© Sputnik / Tigran HakobyanՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ինչպես ընդգծել է ՌԴ դեսպանը, այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր համակարգի ձևավորումն է, հարաբերություններ, որոնք հիմնված են իրապես փոխադարձ հարգանքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանությունը, ինչպես և Հայրենական մեծ պատերազմը, Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմական փորձառությունն են, լուրջ դաս պատմությունը հիշելու անհրաժեշտության մասին։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան time» հաղորդման եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր պաշտոնապես բարձրացրել է խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Դա համակարգային ոչնչացում էր՝ հիմնված ռասայական և էթնիկ սկզբունքների վրա։ Պետք չէ որևէ մեկին փնովել կամ արհեստական ​​բաժանարար գծեր մտցնել։ Ընդհակառակը, դա մեր ընդհանուր պատմական փորձն է՝ անկախ նրանից, թե բարիկադների որ կողմում ենք գտնվում։ Աշխարհում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները ապացուցում են այն թեզը, որ պատմությունը պետք է հիշել, քանի որ, եթե դու մոռանում ես, այն կրկնվում է։ Ինչպես ասում էր ականավոր ռուս պատմաբան Վասիլի Կլյուչևսկին. «Պատմությունը ուսուցիչ չէ, այլ հսկիչ է. այն ոչինչ չի սովորեցնում, այլ միայն պատժում է դասերը մոռանալու համար»։ Եվ այժմ մենք դա շատ լավ տեսնում ենք», – նշել է դեսպանը։
Նրա դիտարկմամբ` աշխարհում միաժամանակ բազմաթիվ փոխկապակցված գործընթացներ են տեղի ունենում։
Մի կողմից` փորձ է արվում «սպիտակեցնել» նացիզմը, վերաշարադրել Համաշխարհային երկրորդ պատերազմի պատմությունը, այն տարիների իրադարձությունների, պատերազմի արդյունքների և դրա նշանակության վերաիմաստավորում ներշնչել։
Մյուս կողմից` Ուկրաինայում իրականացվում է հատուկ ռազմական գործողությունը, որի հիմնական պատճառներից մեկը նեոնացիզմի վերածնունդն է և դրա ներմուծումը ուկրաինական պետության քաղաքականության մեջ։
Կոպիրկինի գնահատականով` այդ գործընթացների հետևում այլ իմաստ կա թաքնված, որը, ի թիվս այլ բաների, պարունակում է նաև բարոյական և էթիկական բաղադրիչներ. դա և՛ աշխարհազգացումն է, և՛ սեփական անձի ու այլոց ընկալումը, որին ոմանք ընդունում են որպես հարազատ եղբայր, իսկ մյուսները՝ որպես երկրորդական արարած, որը նախատեսված է միայն «բարձրագույն ռասայի» կարիքները բավարարելու համար։ Եվ դրանում նա խորը հոգեբանական գործոն է տեսնում։
Ինչպես ընդգծել է ՌԴ դիվանագետը, այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր համակարգի ձևավորումն է, հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն իրապես փոխադարձ հարգանքի վրա, որպեսզի որևէ մեկն իրեն չընկալի որպես «տիրակալ ռասա», նույնիսկ եթե թաքնվում է «ժողովրդավարության» և «բարբարոսներին լույս բերող քաղաքակրթության» քողի հետևում։ «Միևնույն ժամանակ, նրանց, ում արևմտյան երկրները մինչ օրս ընկալում են որպես «բարբարոսներ», կարող են անվանել ոչ թե «բարբարոսներ», այլ «զարգացող ժողովուրդներ»։ Փաթեթավորումը կարող է շատ գեղեցիկ լինել, սակայն էությունը մեկն է` ես քեզնից վեր եմ, ես քեզնից լավն եմ և ես քեզ թելադրելու իրավունք ունեմ», - ընդգծել է Կոպիրկինը։
«Հասկանո՞ւմ եք, թե որքան խորն է դա։ Եվ դրանում են այն բազմաթիվ ողբերգությունների ակունքները, որոնց մասին խոսում ենք Մեծ հաղթանակի տարեդարձի կապակցությամբ։ Սա է պատերազմի և այս մեծ տարեդարձի ամենախորը դասերից մեկը։ Իսկ հաշվի առնելով այսօրվա խոցող տեխնոլոգիաները` սա իսկապես գոյաբանական հարց է դառնում մարդկության համար։ Ինձ թվում է, որ պատմական մասշտաբների կրկնվող իրադարձությունները պետք է այնուամենայնիվ դաս լինեն», – ասել է «Աբովյան time»-ի զրուցակիցը։
Նրա խոսքով` պատմությունը վերաշարադրելու կամ ֆաշիզմը վերականգնելու փորձը նման է մատը հոսանքի վարդակի մեջ մտցնելուն։
Ամփոփելով՝ ՌԴ դեսպանը նշել է` պատահական չէ, որ Մեծ հաղթանակի 80-ամյակը համընկել է այն ժամանակաշրջանի հետ, երբ աշխարհը ցնցվում է բազմաթիվ հակամարտություններից։ Նրա խոսքով՝ հենց այսօր են ավելի քան երբևէ արդիական դառնում ֆաշիզմի դեմ պատերազմի դասերը և այդ պատերազմում տարած Հաղթանակի իմաստը։ Այդպիսով, մարդկությունը հնարավորություն է ստանում վերաիմաստավորելու շատ բաներ և իսկապես մտածելու իր գոյության հեռանկարների մասին։
Լավրովը Եվրամիությանը մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ
Լրահոս
0