00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ

© AP Photo / Meysam MirzadehՊայթյունի վայրում
Պայթյունի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025
Բաժանորդագրվել
Խոշոր պատահարի հետևանքով զոհվել է 46 մարդ, տուժել 1200-ը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Իրանի Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունի պատճառը անփութությունն է եղել, մեղավորները հայտնաբերվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr-ը, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։
Ավելի վաղ Իրանի իշխանություններն ու ԶԼՄ-ները հայտնել էին պայթյունի հետևանքով 46 զոհերի և առնվազն 1200 տուժածների մասին:
«Հետաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, մեղավորները ձերբակալվել են, նրանք պարզաբանել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ բացատրել եմ, թե ինչպես է կատարվել այդ ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն», – ասել է նախարարը։
Մոմենին նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները, որոնք նավահանգիստ են ժամանել հրդեհաշիջման հարցում իրանական կողմին օգնություն ցուցաբերելու համար, դեռ չեն օգտագործվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել:
Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր, որ Շահիդ-Ռաջաի նավահանգիստը գործում է նորմալ ռեժիմով։ Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով՝ նավահանգիստն ընդունում է առաջին անհրաժեշտության ապրանքների միայն 8 %-ը։ Հիմնականում ծանրաբեռնված է (մոտ 58 %) Իմամ Խոմեյնիի նավահանգիստը։
Իրանական Բենդեր Աբասում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 560-ի. Fars
Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ-Ռաջաի նավահանգստում ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել։ Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել կրկնակի պայթյուններ։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին Fars գործակալությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին դժվար է հստակ դատել: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
0