https://arm.sputniknews.ru/20250428/azdanshany-petq-e-kievic-lini-peskvovy-ukrainaji-het-banakcutjun-skselu-herankari-masin-88341943.html
Ազդանշանը պետք է Կիևից լինի. Պեսկովը` Ուկրաինայի հետ բանակցություն սկսելու հեռանկարի մասին
Ազդանշանը պետք է Կիևից լինի. Պեսկովը` Ուկրաինայի հետ բանակցություն սկսելու հեռանկարի մասին
Sputnik Արմենիա
Պեսկովը կրկին ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցային գործընթաց սկսել առանց նախապայմանների։ 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T13:35+0400
2025-04-28T13:35+0400
2025-04-28T13:36+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակցություն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739268_0:0:1601:901_1920x0_80_0_0_d85e607c897518372a9ca8d9c8eb668f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ուղիղ բանակցությունների պատրաստակամության մասին ազդանշանը պետք է լինի Կիևից, մինչդեռ Մոսկվան որևէ գործողություն դեռ չի տեսնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Կիևից... Դեռ մենք որևէ գործողություն չենք տեսել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ումից է Ռուսաստանը ազդանշան սպասում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու համար:Նա նաև նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի գործընթացը խաղաղ հուն դուրս բերելու համար:«Միացյալ Նահանգների՝ գործընթացը խաղաղ ուղղությամբ տանելու ջանքերը շարունակվում են։ Ռուսական կողմի պատրաստակամությունը բազմիցս հաստատվել է, հաստատվել է նախագահի կողմից՝ առանց որևէ նախապայմանի Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսել խաղաղ հուն դուրս գալու համար։ Ջանքերը շարունակվում են», – ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739268_11:0:1434:1067_1920x0_80_0_0_869514ea17e3e8d224b662d420b66205.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, դմիտրի պեսկով
Ազդանշանը պետք է Կիևից լինի. Պեսկովը` Ուկրաինայի հետ բանակցություն սկսելու հեռանկարի մասին
13:35 28.04.2025 (Թարմացված է: 13:36 28.04.2025) Պեսկովը կրկին ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցային գործընթաց սկսել առանց նախապայմանների։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ուղիղ բանակցությունների պատրաստակամության մասին ազդանշանը պետք է լինի Կիևից, մինչդեռ Մոսկվան որևէ գործողություն դեռ չի տեսնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կիևից... Դեռ մենք որևէ գործողություն չենք տեսել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ումից է Ռուսաստանը ազդանշան սպասում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու համար:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի գործընթացը խաղաղ հուն դուրս բերելու համար:
«Միացյալ Նահանգների՝ գործընթացը խաղաղ ուղղությամբ տանելու ջանքերը շարունակվում են։ Ռուսական կողմի պատրաստակամությունը բազմիցս հաստատվել է, հաստատվել է նախագահի կողմից՝ առանց որևէ նախապայմանի Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսել խաղաղ հուն դուրս գալու համար։ Ջանքերը շարունակվում են», – ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։