00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի շատ զենք էր խնդրում, բայց հետո հանգստացավ․ Թրամփը՝ Զելենսկու մասին

© AP Photo / Manuel Balce CenetaԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին մանրամասներ է ներկայացրել Վատիկանում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Վատիկանում Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումը լավ է անցել, նա «ավելի հանգիստ» էր, քան վաշինգտոնյան ձախողված բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 26-ին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության օրը, Զելենսկին և Թրամփը Վատիկանում շատ կարճ զրույց են ունեցել: Զելենսկին, մեկնաբանելով Թրամփի հետ հանդիպումը, հայտարարել էր, որ շատ բան է հասցրել քննարկել ԱՄՆ նախագահի հետ և շնորհակալություն է հայտնել նրան:
«Կարծում եմ՝ հանդիպումը լավ անցավ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Տեսնում եմ, որ նա (Զելենսկին – խմբ.) ավելի է հանգստացել։ Կարծում եմ՝ նա հասկանում է իրավիճակը», –Սպիտակ տան լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Զելենսկին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ իրենից ավելի շատ զենք է խնդրել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ նախ ցանկանում է տեսնել խաղաղության հաստատմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները:
«Նա ինձ ասաց, որ իրեն ավելի շատ զենք է պետք, բայց նա դա արդեն երեք տարի է, ինչ ասում է։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ուզում եմ տեսնել, թե Ռուսաստանն ինչ կանի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «զարմացած և վրդովված է» Ուկրաինային Ռուսաստանի հարվածներից:
Բացի այդ, Թրամփը կարծիք է հայտնել, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմը վերադարձնելու պահանջներից։ Նրա խոսքով՝ Ղրիմի թեման քննարկվել է միայն «հակիրճ»։
«Կարծում եմ՝ այո, Ղրիմը տեղի է ունեցել 12 տարի առաջ։ Նրանք այն առանց կրակոցի հանձնեցին։ Այնպես որ, ինձ Ղրիմի մասին մի ասեք: Հարցրեք Օբամային (ԱՄՆ այն ժամանակվա նախագահը-խմբ.)», - ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Զելենսկու՝ Ղրիմից հրաժարվելու պատրաստակամության մասին հարցին։
«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը հատուկ ռազմագործողության շրջանակներում հարվածներ է հասցնում միայն ռազմական թիրախներին կամ քաղաքացիական օբյեկտներին, որոնք օգտագործվում են ուկրաինացի զինվորականների կողմից: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա, ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը, Մոսկվայի համար դա լուծված հարց է։
Հիշեցնենք, որ Թրամփը փետրվարի 28-ին Սպիտակ տանը նախատեց Զելենսկուն, երբ նա եկել էր ստորագրելու ուկրաինական ընդերքի համատեղ զարգացման մասին համաձայնագիրը: ԱՄՆ-ի ղեկավարը Կիևի ռեժիմի ղեկավարից պահանջել էր համաձայնել հրադադարին և դադարեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված քննադատությունը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանել էր դեմոկրատների անշնորհակալ քարոզիչ, երբ նա սկսեց արդարացնել իր քայլերը, մեղադրել Ռուսաստանին և նույնիսկ սպառնալ Նահանգներին, որ նրանք կզգան հակամարտության հետևանքները, թեև առանձնացված են օվկիանոսով։ Արդյունքում, ուկրաինական պատվիրակությանը խնդրեցին հեռանալ Սպիտակ տնից, իսկ համաձայնագիրը չստորագրվեց։
Լրահոս
0